Ընդամենը մեկ ակորդ կարող է մարդկանց ազատել գիշերային մղձավանջներից

Ընդամենը մեկ ակորդ կարող է մարդկանց ազատել գիշերային մղձավանջներից

Գիտնականները գտել են քնած ժամանակ զգացմունքները վերահսկելու միջոց։ Արդյունքում նրանք սովորել են մղձավանջը մեղմել ընդամենը մեկ ակորդով։ Այս մասին հաղորդում է Вести պարբերականը։

shantnews-ի փոխանցմամբ՝  երազում մղձավանջներ տեսնում են գրեթե բոլորը, սակայն կան մարդիկ, որոնք մղձավանջների հետ կապված ախտորոշում ունեն։ Հենց նրանց համար է մշակվել և նրանց վրա է փորձարկվել սարսափելի երազներից ազատվելու մեթոդաբանությունը։

Չնայած մինչև այժմ գիտնականներին հայտնի չէ, թե ինչու և ինչպես է ուղեղը երազներ ստեղծում, սակայն հայտնի է, որ գիշերային մղձավանջը միշտ ուժեղ էմոցիաներ է ներկայացնում իրենից։

Նոր հետազոտության շրջանակներում գիշերային մղձավանջների խանգարման ախտորոշում ունեցող 36 հիվանդների բաժանել են երկու խմբի։ Առաջին՝ հսկիչ խմբին առաջարկվել է գրել իրենց երազների մասին, այնուհետև ամենասարսափելի մղձավանջներն «արտագրել» ավելի դրական երանգներով՝ լավ ավարտ ավելացնելով երազին (IRT մեթոդ)։ Այս մեթոդը, որը դեղորայքի օգտագործում չի ենթադրում, ոչ բոլոր հիվանդների վրա է ազդում։
Երկրորդ՝ «համակցված» խմբի մասնակիցներին գիշերային մղձավանջներից փրկելու համար գիտնականները լրացուցիչ օգտագործել են հիշողության նպատակաուղղված ռեակտիվացման մեթոդը (TMR): Այն իրենից ներկայացնում է հետևյալը․ մարդկանց սովորեցնում են ասոցացնել որոշակի հնչյունը որոշակի խթանի հետ։ Տվյալ դեպքում դա եղել է մղձավանջների դրական տարբերակի և դաշնամուրով նվագած ակորդի միջև կապը։ Խոսքը կոնկրետ ակորդի մասին է։

Երբ կամավորների մոտ արագ քնի փուլն է եկել, գիտնականները հնչեցրել են այդ ակորդը՝ կապված դրական ապրումների հետ։ Հնչյունը կրկնվել է յուրաքանչյուր 10 վայրկյանը մեկ անգամ՝ ասես հիշեցնելով ուղեղին լավ ավարտի մասին։ Հետազոտության ավարտին հսկիչ խմբում մղձավանջների թիվը մեկ շաբաթում միջինը կրճատվել է մինչև 1,02-ի (հետազոտության սկզբում շաբաթական 2,58-ի համեմատ), իսկ «համակցված» խմբում՝ մինչև 0,19-ի (հետազոտության սկզբում շաբաթական 2,94-ի համեմատ)։

Միևնույն ժամանակ «համակցված» խումբը հայտնել է երջանիկ երազների թվի ավելացման մասին։

Մանրամասները՝ այստեղ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ