Էս ծանր օրերին որոշում եմ կայացրել. ընտանիքս համաձայն չի հետս, բայց ես հետքայլ չեմ անելու, ես այլևս կորցնելու բան չունեմ

Էս ծանր օրերին որոշում եմ կայացրել. ընտանիքս համաձայն չի հետս, բայց ես հետքայլ չեմ անելու, ես այլևս կորցնելու բան չունեմ

Վերջին օրերը շատ ծանր էին բոլորիս համար: Անհնար է հանգիստ ապրել ւ քնել, երբ գիտես սահմանին ինչ է կատավում, թե մեր տղաներն ինչ մարտեր են մղում ու քանի զոհ ունենք այդ ամենի արդյունքում: Ես 2020-ից հետո տեղս չեմ գտնում:

Շատ անհանգիստ ու ճինշված եմ ինձ զգում, բայց վերջին օրերին այդ ամենը հասել է անասելի վիճակի: Ես չեմ կարողանում ապրել ու որոշում եմ կայացրել, որը փոփոխությա ենթակա չէ, ինչքան էլ որ իմ ընտանիքը դեմ լինի դրան:

Երկու օր առաջ ընտանիքիս հայտնել եմ, որ սահման եմ գնալու՝ բժշկական օգնություն ցուցաբերելու և թիկունքում զինվորներին օգնելու համար: Ընտանիքս դեմ է: Ես երեխաներ չունեմ, ամբողջ կյանքում ապրել եմ քրոջս ու եղբոր երեխաների համար ու ամեն ինչ արել եմ նրանց համար:

Հիմա ուզում եմ ազգիս մյուս երեխաների համար օգտակար լինել, նրանք էլ են իմը: Ես որոշել եմ նրանց մայրություն անել ու խնամել, եթե իմ օգնության կարիքը լինի:

Ես կորցնելու բան չունեմ: Միակ բանն իմ հայրենիքն է, որն այսօր վիրավոր է ու օգնության կարիք ունի: Ես ուզում եմ օգնել ինչով կկարողանամ: Պետք լինի կխնամեմ վիրավոր տղաներին, պետք լինի ճաշ կպատրաստնեմ, պետք լինի նրանց շորերը կլվանամ, մի բան կգտնվի ինձ համար, որով կօգնեմ նրանց: Ես այնտեղ ավելի շատ եմ հիմա պետք, քան տանը նստած: Ես որոշել եմ, սահման եմ գնալու:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ