Էդուարդ Աղաջանյանը 2 րոպե առաջ հայտնեց․ Վատ լուր ողջ ազգին համար․ Նոր հարձակման վտանգը…

Էդուարդ Աղաջանյանը 2 րոպե առաջ հայտնեց․ Վատ լուր ողջ ազգին համար․ Նոր հարձակման վտանգը…

«Այս ամբողջ գործընթացի նպատակն է հասնել համապարփակ և երկարաժամկետ խաղաղության, որից, ցավոք, այս պահին դեռևս հեռու ենք»: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Ըստ նրա՝ հրադադարը դեռ փխրուն է, և նոր հարձակման վտանգը պահպանվում է: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից. «Ազատություն». — Արդյունավե՞տ եք գնահատում արդյոք այս գիշեր Նյու Յորքում կայացած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով բանակցությունները: Էդուարդ Աղաջանյան. — Գիտեք, նման հանդիպումները մեկ ընդհանուր գործընթացի մի դրվագ են, և որպեսզի հնարավոր լինի գնահատել արդյունավետությունը, պետք է ամբողջ գործընթացի համատեքստում դիտարկենք, իսկ քանի դեռ գործընթացը չի հասել այն փուլին, երբ հնարավոր կլինի կոնկրետ արդյունքներ

արձանագրել, կարծում եմ՝ այս պահին դեռ վաղ է նման գնահատական տալը: «Ազատություն». — Արդյունք ասելով՝ Դուք նկատի ունե՞ք, որ առնվազն հրադադարը փխրուն չի լինի, և որոշակի … Էդուարդ Աղաջանյան. — Այդ թվում նաև այո, բայց խոսքը գնում է վերջ ի վերջո, պետք է արձանագրենք, որ այս ամբողջ գործընթացի նպատակն է հասնել համապարփակ և երկարաժամկետ խաղաղության, որից, ցավոք, այս պահին դեռևս հեռու ենք և պետք է ակտիվորեն աշխատենք թե՛ մեր միջնորդների ներգրավվածության ապահովման առումով, թե՛ նաև դրա միջոցով, այդ թվում՝ Ադրբեջանին բերելով բանակցությունների սեղանի շուրջ:

«Ազատություն». — Դուք ասում եք բերել բանակցությունների սեղանի շուրջ, երեկվա հանդիպմանը Բայրամովն ինքն է պատրաստակամություն հայտնել խաղաղության հաստատման օրակարգով հրատապ բանակցություններ սկսել արդեն առաջնորդների մակարդակով: Էդուարդ Աղաջանյան. — Ճիշտ եք ասում, բայց դրան զուգահեռ ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական ագրեսիա են իրականացնում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, և այս երկու իրողությունները մեկը մյուսին հակասող են, առնվազն իրենց տրամաբանությամբ: Ես նկատի ունեմ բովանդակային բանակցությունները, որոնք, բնականաբար, չեն զուգակցված և չեն ուղղորդվում ռազմական գործողություններով: «Ազատություն». — Կա՞ն տեղեկություններ, ծրագրվո՞ւմ է մոտ ապագայում Փաշինյան-Ալիև հանդիպում: Էդուարդ Աղաջանյան. — Այս պահի դրությամբ նման որոշում չկա:

«Ազատություն». — Արդյոք կա՞ նախապայման՝ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, նոր միայն վերադառնալ խաղաղության պայմանագրի բանակցություններին: Էդուարդ Աղաջանյան. — Հայաստանի Հանրապետությունն իր դիրքորոշումը շատ հստակ հայտնել է Անվտանգության խորհրդի կողմից երեկվա ընդունված հայտարարության տեսքով: Կարծում եմ՝ էական չէ այստեղ՝ դա նախապայմանի տեսք կունենա՞, թե՞ նախապայմանը տվյալ պարագայում առաջնահերթություն չի լինի: Կարևոր է, որպեսզի մենք արձանագրենք ՀՀ դիրքորոշումը, որը շատ հստակ է և աներկբա: «Ազատություն». — Ի՞նչ մասշտաբների են զորքերի կուտակումները սահմաններին, նաև Նախիջևանի հատվածում: Երևանը պարբերաբար սա բարձրաձայնում է: Էդուարդ Աղաջանյան. — Ես օպերատիվ

իրավիճակի մասին տեղեկություններ չունեմ, սա թերևս Պաշտպանության նախարարությանն ուղղելիք հարց է: «Ազատություն». — Ավելի շատ իմ հարցը նոր հարձակման հնարավորության համատեքստում էր: Էդուարդ Աղաջանյան. — Տեսեք, նոր հարձակման հավանականությունը երբեք չի վերացել առնվազն: Այդ հավանականությունը պահպանվում է հրադադարի օրվանից սկսած, և մեր ամբողջ էներգիան և ռեսուրսները Հայաստանի կառավարությունն ուղղում է քաղաքական և դիվանագիտական ճանապարհով այս հարցի լուծման ուղղությամբ: «Ազատություն». — Բայց այդ վտանգը պահպանվում է: Էդուարդ Աղաջանյան. — Վտանգը պահպանվում է միանշանակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ