Ես լքել եմ երեխայիս…անքուն գիշերվանից հետո հավաքեցի իրերն ու տարա մանկատուն

Ես լքել եմ երեխայիս…անքուն գիշերվանից հետո հավաքեցի իրերն ու տարա մանկատուն

Անանուն եմ գրում, քանի որ չգիտեմ, ում հետ կիսվել, մեղքի զգացումն ինձ տանջում է ամեն օր, այս պատմությունն ինձ հանգիստ չի տալիս:

Բանն այն է, որ ես ու ամուսինս չկարողացանք երեխաներ ունենալ, և որդեգրեցինք 2 տարեկան աղջնակի: Մեր դուստրն արդեն մեծացել է, գնացել է մայրաքաղաք՝ համալսարանում սովորելու: Ես ու ամուսինս մնացինք միայնակ, և ես սկսեցի դատարկություն զգալ: Հենց այդ  ժամանակ էլ գործեցի կյանքիս ամենամեծ սխալը. փորձեցի դատարկությունը լցնել ուրիշ մարդու միջոցով:

Ամուսինս դեմ էր, բայց ես նրան կարողացա համոզել, և մենք որդեգրեցինք 3 տարեկան աղջնակի: Երբ Մարիան առաջին անգամ գրկեց ինձ և մեզ հետ եկավ, նստեց մեքենան, ես երջանիկ էի: Բայց ճանապարհին եղավ Մարիայի առաջին մեծ լուրջ հիստերիան. նա գոռում էր, երբ ես փորձում էի գրկել նրան, հանգստացնել, ամեն ինչ ավելի էր վատանում: Երեխան սովոր չէր գրկախառնություններին, մանկատան սաների մոտ այդպես է լինում:

Картинки по запросу Я бросила своего ребенка

Այդ օրը մենք մի կերպ հասանք տուն, սակայն երեկոյան հիստերիան կրկնվեց: Առաջին անգամ մտածեցի, որ երկրորդ երեխա մեծացնելն իմ ուժերից վեր է: Այդ օրվան հաջորդեց մի տարվա պատերազմ, բայց պատերազմ ոչ թե երեխայի հետ, այլ իմ սրտում: Ես գերագնահատել էի իմ ուժերը: Ես չէի կարողանում լսել երեխայի անվերջ լացը, սիրում էի Մարիային, բայց այլևս չէի դիմանում:

Մի օր էլ առավոտյան, երբ ամբողջ գիշեր չէի քնել երեխայի լացի պատճառով, հավաքեցի իրերն ու Մարիային վերադարձրեցի մանկատուն: Ես արագ եկա տուն: Անցել է մի ամիս, բայց ես նույնիսկ չեմ համարձակվում զանգել և հարցնել, թե ինչպես է նա իրեն զգում: Գիտեմ, որ վատ մարդ եմ, կոտրել եմ փոքրիկի սիրտը, բայց էլ նրան պահելու ուժ չունեմ…

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ