Եթե անհանգստանում եք ձեր առողջության համար, ապա սկսեք ուտել այս էժան, բայց չափազանց օգտակար բանջարեղենը

Եթե անհանգստանում եք ձեր առողջության համար, ապա սկսեք ուտել այս էժան, բայց չափազանց օգտակար բանջարեղենը

Ինչպես ցանկացած միրգ և բանջարեղեն, դդումն ունի վիտամինների և հանքային նյութերի իր պաշարը, ինչպես նաև այլ առավելություններ, որոնք այն ցանկալի տարր են դարձնում մարդու սննդակարգում: Եթե անհանգստանում եք ձեր առողջության համար, ապա սկսեք դդում ուտել: Դդումը լավ է ազդում սրտի և երիկամների աշխատանքի վրա:

Դրանում պարունակվող կալիումը դրական է ազդում սրտի աշխատանքի վրա, բացի այդ՝ օգնում է օրգանիզմից դուրս մղել ավելորդ հեղուկը, այսինքն՝ այն նաև հիանալի միզամուղ է: Դդմի կորիզները` որպես շագանակագեղձի ադենոմայի կանխարգելման միջոց: Տղամարդկանց խորհուրդ է տրվում հաճախ ուտել դդմի կորիզներ, քանի որ դրանցում պարունակվող ցինկի մեծ քանակությունը նպաստում է տղամարդու վերարտադրողական համակարգի ամրապնդմանը և

շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելմանը: Դդմի կորիզները նաև չորացնում են, տապակում և ուտում. բավականին համեղ է: Բացի այդ՝ դդումը պարունակում է A, C և B խմբի վիտամիններ: A վիտամինը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը և օգնում է պայքարել մրսածության դեմ: B խմբի վիտամինները

նպաստում են նյարդային համակարգի ամրապնդմանը, օգտակար են լյարդի համար և նպաստում են ավելորդ խոլեստերինի դուրսմղմանը, նաև խոչընդոտում են ավելորդ քաշի կուտակմանը: Դդումը կարելի է ուտել ինչպես հում, այնպես էլ խաշած վիճակում: Դրանից պատրաստում են բազմատեսակ ապուրներ, խյուսեր, անգամ ճաշեր: Այնպես որ, շտապեք համալրել ձեր մենյուն դդմից պատրաստված ուտեստներով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ