Արտակարգ դեպք. Ամուսինը 34 մետր բարձրությունից ցած է նետել հղի կնոջը…

Արտակարգ դեպք. Ամուսինը 34 մետր բարձրությունից ցած է նետել հղի կնոջը…

32-ամյա չինուհին ու նրա չծնված երեխան հրաշքով փրկվել են 34 մետր բարձրությունից վայր ընկնելուց հետո:

Վանը և նրա ամուսինը միասին շրջագայել են Թայլանդի ազգային պարկում:

Տղամարդը, որը խճճվել է պարտքերի մեջ, որոշել է ազատվել կնոջից՝ նրա երեք միլիոն դոլար գնահատվող կարողությունը ժառանգելու նպատակով:


Սակայն կինը ողջ է մնացել՝ ստանալով ընդամենը մի քանի կոտրվածքներ: Սկզբում նա ոստիկաններին ասել է, որ կորցնելով գիտակցությունը վայր է ընկել:
Սակայն ոստիկանությունը կասկածել է, որ ինչ որ բան այն չէ:
Ավելի ուշ կինը պատմել է ամբողջ ճշմարտությունը: Նրա խոսքերով, ամուսինը, որը հիվանդանոցում մշտապես եղել է իր կողքին, վախեցրել է և սպառնացել սպանել, ստիպելով ստել իրավապահներին:

33-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նա կնոջ հետ զբաղվել է բիզնեսով, բայց բոլոր գումարները պատկանել են Վան Նանին:

Երբ Յուն դիմել է կնոջը, որպեսզի նա օգնի իր պարտքերը մարելու հարցում, Վանը համաձայնել է վճարել միայն պահանջվող գումարի կեսը:
աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ