Արդյո՞ք կարելի է ուտել սևացած բանան… Պարզվում է, որ…

Արդյո՞ք կարելի է ուտել սևացած բանան… Պարզվում է, որ…

Շատ մարդիկ՝ բանան գնելով, մի քանի օրից հայտնաբերում են, որ միրգը սևացել է, ու սկսում են կասկածել, արդյո՞ք այն կարելի է ուտել թե ոչ:

Հիշեք. պետք չէ շտապել աղբը գցել բանանը, եթե կեղևի վրա հայտնվել են սև բծեր:

Շատերն են սիրում այս միրգը դրա հաճելի համի համար: Բայց քչերը գիտեն, որ որքան երկար է այն մնում, այդքան ավելի քաղցր է դառնում: Բանն այն է, որ թթվածնի ազդեցության ներքո տեղի է ունենում գործընթաց, որի արդյունքում միջուկն ու կեղևը դառնում են ավելի փափուկ: Բացի այդ, փոխվում է համը դեպի լավը. դառնում է հագեցած: Փոխվում է նաև կեղևի գույնը. այն մգանում է:

Օգուտ՝ օրգանիզմի համար

Այս պրոցեսից վախենալ պետք չէ: Մարդու օրգանիզմի վրա սևացած բանանը ոչ մի բացասական ազդեցություն չի կարող ունենալ: Երբ այն փափկում է, ավելի հեշտ է յուրացվում: Այսինքն, սև կետիկների ի հայտ գալը մեծ պլյուս է:

Չափից ավել հասած բանանը հազի դեմ լավագույն միջոցներից մեկն է: Պարզապես խառնեք միրգը մեղրի հետ ու քիչ-քիչ կերեք օրվա ընթացքում:

Հարկ է նշել, որ բանանը սպորտսմենների սիրելի միրգն է, քանի որ շատ սննդարար է, տալիս է էներգիա: Ծանր մարզումներից հետո այս միրգն օգնում է վերականգնել ուժերը և դառնալ ավելի դիմացկուն:

Եթե տանն այս պահին ունեք սևացած բանան, օլադի կամ բանանով հաց պատրաստեք: Նմանատիպ բաղադրատոմսեր շատ կան համացանցում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ