Այu կինը որոշեց ամnւսնանալ hաշմանդամ sղամարդու հեs, փnխարեն դրան՝ այդ oրը սsանալով ամենամեծ անակնկալը

Այu կինը որոշեց ամnւսնանալ hաշմանդամ sղամարդու հեs, փnխարեն դրան՝ այդ oրը սsանալով ամենամեծ անակնկալը

Այս հարսանիքը ամբողջովին փոխեց նորապսակների կյանքը և այն երկար ժամանակ կմնա ներկաների հիշողության մեջ:

Ձեզ ենք ներկայացնում փեսացուի պատմությունը, ով իր հարսնացուի համար պատրաստել էր ամենաանհավանական նվերը:

Անցյալում Կևին Թեյլորի կյանքն այնքան էլ երջանիկ չի եղել, քանի որ 13 տարեկան հասակում նա կոտրել էր ոտքը: Նման վնասվածքը սովորաբար լուրջ խնդիրներ չի առաջացնում, բայց ոչ Կևինի դեպքում: Վնասվածքից հետո այս տղամարդու մոտ սկսեց զարգանալ ռեֆլեկտիվ սիմպաթիկ տարաճումը:

Կևինի բժիշկը նրա հիվանդության դեմքը անվանել էր ամենաբարդը, որը նա երբևէ տեսել էր: 2009թ. Կևինը վերապրեց ճակատագրի վերջնական հարվածը. նրա վնասված ոտքը ստիպված եղան անդամահատել:

Անկախ ամեն ինչից խիզախ տղամարդը փորձում էր չմտածել իր դժբախտ ճակատագրի մասին և ինքն իրեն կրկնում էր, որ ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել:

Ահա թե ինչ է ասում Կևինի մասին նա ընկերը. «Կևինի տարբերակիչ հատկանիշն այն է, որ նա երբեք չի բողոքում, ինչ էլ որ լինի»:

Բայց շուտով այս ամուրի տղամարդու կյանքն ընդմիշտ փոխվեց:

Դա սեր էր առաջին հայացքից: Սայլա՞կ: Կնոջը Տեխասից միևնույնն էր:

Կևինի ընկերը հիացած է. «Կևինը շրջվեց և ես տեսա նրա` մինչև ականջները հասնող ժպիտը. պարզ էր, որ նրանք զույգ են»:

Սիրահարները որոշեցին ամուսնանալ և միասին պատրաստվում էին այդ հրաշալի իրադարձությանը: Բայց Կևին Թեյլորը պատրաստվում էր ավելի մանրակրկիտ և իր հարսնացուի համար մտածել էր անհավանական անակնկալ:

Հյուրերն արդեն հավաքվել էին: Հայրը ուղեկցում էր աղջկան դեպի խորան: Քահանան արտաբերում է բոլորին հայտնի բառերը. «Խնդրում եմ, կանգնեք»: Եվ… Կևինը կանգնում է:

Երջանկության արցունքները գլորվում են հարսի այտերի վրայով: Նա ապշել է. առաջին անգամ նա կանգնած է իր սիրելիի առջև:

Կևին Թեյլորն այս օրվան սկսել էր պատրաստվել ամիսներ առաջ: Իր հարսնացուից գաղտնի նա սկսել էր մասնակցել հոգեթերապիայի կուրսերի, կատարել վարժություններ, որպեսզի իրագործի անհնարինը:

Նա սովորեց քայլել պրոթեզով` չնայած աննկարագրելի ցավին: Նա կարողացավ ամրապնդել հիվանդ ոտքի մկանները: Այս ամենը շարունակվեց մինչև հարսանիքի օրը, երբ Կևինը կանգնեց և նայեց իր հարսնացուի աչքերին:

Առաջին հայացքից Կևինի պատմությունը կարող է հրաշք թվալ: Բայց իրականում Կևինի երջանկությունը քրտնաջան աշխատանքի և հավատի արդյունք է:

Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պետք է պայքարել հանգամանքների դեմ, այլ ոչ թե հարմարվել դրանց:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ——> Այստեղ

Գյուղից էկա քաղաք, պլաստիկ վիրահատություններ արեցի ու մի հատ տղու հետ սկսեցի շփվել. Էն օրն էլ տարել էր իր մոր հետ ծանոթացնելու. տեսեք՝ հետո ինչ ա ասել իմ մասին

  • Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;
Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ