Այս հրաշք համեմունքը հալեցնում է ճարպերը. Օրական մեկ թեյի գդալը 3 ամսում այրում է մինչև 15 կգ

Այս հրաշք համեմունքը հալեցնում է ճարպերը. Օրական մեկ թեյի գդալը 3 ամսում այրում է մինչև 15 կգ

Հետաքրքիր հետազոտություն է անցկացվել Թեհրանի բժշկական գիտությունների համալսարաններից մեկում: Հավաքվել է նիհարել ցանկացող կանաց երկու խումբ` յուրաքանչյուրում 44 կին:

Երեք ամիսների ընթացքում կանայք միանման բաներով են սնվել, միակ տարբերությունն այն է եղել, որ մի խմբի կանայք օրական օգտագործել են մեկ թեյի գդալ չամանի սերմ: Համեմունքը խառնել են ոչ յուղոտ յոգուրտի հետ և ավելացրել են աղցանների վրա: Արդյունքը տպավորիչ էր. Առաջին խմբի կանայք 14% ավելի շատ ճարպային մասսա են կորցրել, քան երկրորդ խմբի կանայք: Չամանի սերմեր: Նման արդյունավետությունը բացատրվում է նրանով,

որ չամանը պարունակում է ֆիտոստերոլներ, որոնք ունակ են ցածրացնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Այս համեմունքը հարուստ է նաև կալցիումով, ֆոսֆորով և երկաթով: Խթանում է երիկամների և ստամոքսաղիքային համակարգի աշխատանքին, ունի միզամուղ հատկություն: Իսկ օրգանիզմում լիպիդային փոխանակության արագացման և լավացման հաշվին համարվում է հիանալի միջոց ավելորդ քաշի դեմ պայքարելու համար: Նյութափոխանակության

արագացման և լավացման համար պետք է օգտագործել օրական մինչև մեկ թեյի գդալ չամանի սերմ: Կարելի է այդ համեմունքն ավելացնել ձվից, մսից, կաթնաշոռից պատրաստված ուտելիքների վրա: Հակացուցումներ. Բարձր թթվայնություն, գաստրիտ, ստամոքսի խոց, լեղաքարային հիվանդություն, սրտի ցանկացած հիվանդություն, դիաբետ: Հղիության ընթացքում նույնպես պետք չէ տարվել չամանի սերմերով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ