Այս կինը երկար տարիներ 13-դոլարանոց մատանի էր կրում, իսկ 30 տարի անց նա իմացավ դրա անհավանական գաղտնիքը

Այս կինը երկար տարիներ 13-դոլարանոց մատանի էր կրում, իսկ 30 տարի անց նա իմացավ դրա անհավանական գաղտնիքը

Մի բրիտանացի կնոջ պատմություն, ով մի ժամանակ հնոտիքի շուկայից ընդամենը 13 դոլարով մատանի գնեց՝ չպատկերացնելով, թե ինչ հաջող գործարք էր կնքում: Դեռևս 1980-ական թթ. հնոտիքի շուկայում շրջելիս Լոնդոնի բնակչուհին գեղեցիկ մատանի տեսավ և կարծեց, թե դա սովորական բիժուտերիա էր: Մատանին

բավական հին տեսք ուներ, բայց իր նոր տիրուհուն շատ էր դուր գալիս, ուստի նա այն մշտապես կրում էր: Սակայն վերջերս կինը, ով ցանկացավ անանուն մնալ, իր սիրելի մատանին տարավ տեղացի ոսկերչի մոտ: Պարզվեց՝ մատանու մեջ 26 կարատ քաշով իսկական ադամանդ էր: Ոսկերչի նախնական գնահատմամբ՝ այն 456 000 դոլար արժե: Առաջնային գնահատումից հետո մատանին տարվեց Sotheby’s London աճուրդի տան ոսկյա իրերի բաժնի

ղեկավար Ջեսիկա Ուինդհեմի մոտ: Նա բացատրեց, թե ինչու էին ադամանդը սովորական բիժուտերիա համարել: Ուինդհեմի խոսքով՝ հին ալմաստը եզերվել էր բարձի ձևով (եզրագծի հազվադեպ տեսք) և դրվել էր 19-րդ դարի արծաթե շրջանակի մեջ: Ժամանակի ընթացքում արծաթը խունացել էր, մատանին սովորական տեսք էր ստացել: Մատանու իրական արժեքը պարզելու համար այն ուղարկեցին Gemological Institute of America: Գիտական կենտրոնի

մասնագետները հաստատեցին, որ այդ մատանին կարելի է վաճառել, որտեղ ասես՝ 325 000-456 000 դոլարով: Վերջերս հայտնի դարձավ, որ կինը 2017 թ. հունիսի 7-ին զարդը վաճառքի էր հանել Sotheby’s Fine Jewels աճուրդում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ