Այսքան տարի ապրում եմ, բայց չեմ դադարում նոր բան սովորել… սառցարանի մեջ միշտ տուփով զուգագուլպա ունեցեք, ահա՝ ինչու

Այսքան տարի ապրում եմ, բայց չեմ դադարում նոր բան սովորել… սառցարանի մեջ միշտ տուփով զուգագուլպա ունեցեք, ահա՝ ինչու

Երբեք չէի մտածի, որ կարելի է նման բան անել: Ապրում, ապրում ես ու չես դադարում նորն իմանալ ու զարմանալ: Կիսվում եմ մի խորամանկությամբ, որը կապված է զուգագուլպաների հետ:

Ես միշտ սառցարանի մեջ պահում եմ զուգագուլպա, որի փաթեթավորումը դեռ չեմ բացել: Այժմ կպատմեմ, թե ինչի համար եմ նման բան անում: Եթե կարծեցիք, որ սառցարանում եմ պահում իմ բոլոր զուգագուլպաները, ասեմ, որ սխալվեցիք: Միայն նորն եմ դնում, իսկ մնացածը զգեստապահարանիս մեջ են: Բոլոր կանանց քաջ ծանոթ է,

թե որքան կարճ է նոր զուգագուլպայի կյանքը: Դրանք կարող են փչանալ 1 անգամ կրելուց հետո: Հատկապես տհաճ է, երբ զուգագուլպան բավականին թանկարժեք էր: Ու որպեսզի այն չլինի մեկանգամյա օգտագործման, կարողանամ ավելի երկար կրել, դեռ նոր ժամանակ ուղարկում եմ սառցարանը: Դրանից հետո կապրոնե թելերը ավելի

ձիգ են դառնում, էլաստիկ, ինչի շնորհիվ ավելի ուշ են փչանում: Չեմ կարծում, որ այս մեթոդը կօգնի ամենաէժան զուգագուլպաների դեպքում, բայց փորձել կարելի է: Նոր զուգագուլպան դնում եմ սառցարանը, հանում այն մեկը, որը վաղուց էր դրված ու հագնում: Իսկ դուք զուգագուլպաների ծառայության ժամկետը երկարաձգելու ի՞նչ հնարքներ գիտեք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ