Ամբողջ Երևանը հենց հիմա խանդում ա ինձ, որ Նազենի Հովհաննիսյանի կողքն եմ նստած… Էրիկ Կարապետյան

Ամբողջ Երևանը հենց հիմա խանդում ա ինձ, որ Նազենի Հովհաննիսյանի կողքն եմ նստած… Էրիկ Կարապետյան

Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման հերթական հյուրն է դարձել երգիչ Էրիկ Կարապետյանը։ Էրիկը անկեղծ զրույց էր ունեցել՝ անդրադառնալով մի շարք թեմաների։ 

Զրույցի ընթացքում Նազենին հարցրել էր, թե արդյո՞ք Էրիկը խանդոտ է, ինչին էլ վերջինս պատասխանել էր, որ նախկինում ավելի խանդոտ է եղել.

«Երբ որ մարդուն սկսում ես վստահել, ամեն ինչ իրա տեղն ա ընկնում։ Ամենակարևորը, երբ որ վստահությունը կա, խանդը երկրորդ պլան է մղվում։ Բայց երբեմն խանդել պետք ա»,-ասել էր Էրիկը ու կատակով հավելել՝ «Ամբողջ Երևանը հենց հիմա խանդում ա ինձ, որ Նազենի Հովհաննիսյանի կողքն եմ նստած»։

Խոսելով ընտանիքի մասին՝ երգիչը նշել էր, որ չնայած նրան, որ ապրել են Թբիլիսիում, ունեցել է շատ նորմալ, հայկական ընտանիք։ Իսկ անձնական կյանքի մասին խոսելիս Էրիկն ասել էր.

«Ես կարծում եմ, որ գոյություն ունի տուն, տան պատեր, և էն ինչ-որ տեղի ա ունենում տան պատերի ներսում, պետք ա մնա տան պատերի ներսում։ Ինձ պետք է սիրեն իմ երգի համար և իմ երգը պետք ա հետաքրքրի հանդիսատեսին»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ