Բարակ մազերը շատ հոգսեր են առաջացնում: Դժվար է դրանց ծավալ հաղորդելը, դրանք շուտ են կեղտոտվում և անկենդան տեսք ունեն: Բարակ, թույլ մազեր ունեցողները միշտ փորձում են
իմանալ փարթամ, ճոխ վարսերի գաղտնիքը… Ձեզ ենք ներկայացնում վերականգնող քսուք, որն ամրացնում է մազերը և հարստացնում բազմաթիվ սնուցող բաղադրիչներով: Քսուք՝ փարթամ ու ճոխ մազերի համար Բաղադրիչներ 1 ոչ մեծ բանան, 1 ձվի դեղնուց, 1 ճաշի գդալ մեղր, ½ բաժակ գարեջուր Օգտագործման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերի կամ հարիչի օգնությամբ և ստացված խառնուրդը քսեք լվացած խոնավ մազերին: Ցելոֆանե գլխարկ հագեք, հետո փաթաթեք գլուխը տաք շարֆով
կամ սրբիչով, այդպես թողեք մոտավորապես երկու ժամ: Հետո լվացեք տաք ջրով: Բավական է շաբաթը մեկ անգամ օգտագործել այս քսուքը, և ձեր բարակ մազերը կվերածվեն փարթամ, ճոխ վարսերի: