Երբ երեխային ուղարկում եք դպրոց, հույս ունեք, որ այնտեղ նա կլինի մեծահասակ կրթված մարդկանց հսկողության տակ, ովքեր կարևորում են երեխայի շահերը:
Թույլատրելի է, երբ աշակերտին պատժելու համար նրան որոշ ժամանակով թողնում են դպրոցում՝ դասերի ավարտից հետո: Եվ դա միայն այն դեպքում, երբ երեխան իրեն ահավոր վատ է պահում:
Ոչ մի ծնող չի ցանկանա մի օր զանգ ստանալ ուսուցչից և լսել, որ իր երեխան սարսափելի վարքագիծ ունի:
Երբ 8-ամյա Ալեգրայի մորը՝ Քոննիին, զանգեցին դպրոցից և պատմեցին դստեր վատ վարքի մասին, նա շատ բարկացավ ու տխրեց: Նրան ասացին, որ Ալեգրան սպառնացել է աշակերտներին, սակայն կինը վստահ էր, որ իր աղջիկը նման բան չէր անի:
Երբ Քոննին եկավ դպրոց՝ դստեր հետևից, մեծ ցնցում ապրեց: Առաջին հերթին, պարզվեց, որ Ալեգրան ոչ ոքի չի սպառնացել, նա միայն ինքնապաշտպանվել է մի ուրիշ աշակերտի ծաղրանքներից: Բացի այդ, դա այնքան էլ նման չէր պարզապես դասերից հետո մնալուն. 8 տարեկան երեխային փակել էին բանտախցիկ հիշեցնող վայրում:
Անկախ նրանից, երեխան արժանի էր պատժի թե ոչ, միևնույնն է, դպրոցն աշակերտներին փակի տակ պահելու իրավունք չունի:
Այն բանից հետո, երբ մայրը Ալեգրային հանեց փակի տակից, երեխան մի քանի ժամ անդադար արտասվեց, իսկ դրանից հետո էլ 3 օր չկարողացավ դպրոց գնալ՝ ուժեղ էմոցիոնալ ցնցման պատճառով:
Դեպքից որոշ ժամանակ անց Քոննին դստերն այլ դպրոց տեղափոխեց:
Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դպրոցն ունի երեխաներին նման կերպով պատժելու իրավունք թե ոչ: Մենք կարծում ենք, որ բավական էր երեխային որոշ ժամանակով դատարկ դասաենյակում թողնելն ու նրա հետ հանգիստ զրուցելը, նաև սեփական վարքի մասին մտածելու համար ժամանակ տալը: