Երեկ՝ օգոստոսի 8-ին, լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված հերոս Ազատ Մաջարյանի քույրը՝ Գայանեն։
Civic.am-ի հետ զրույցում նորածնի մայրը՝ Նարինե Գրիգորյանը, ասաց, որ և ինքը, և նորածին Գայանեն իրենց լավ են զգում։
Նարինե Գրիգորյանը դստերը լույս աշխարհ է բերել 50 տարեկանում և ասում է, որ դուստրը շատ նման է ավագ եղբորը՝ Ազատին։
Մի քանի օրից նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից։
Ազատը զոհվել է հոկտեմբերի 24-ին, «Մարտունի 2»-ից դեպի Ջրական տանող ճանապարհին։ Նա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրվել է արիության շքանշանով, Մանկավարժական համալսարանի կողմից պարգևատրվել է որպես հերոս, իսկ ԱՀ պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի կողմից՝ որպես քաջարի զինվոր։
Լիլիթ Թադևոսյան