Այս գիրուկ աղջիկը շատ հաջող ամուսնացել է և շտապում է կիսվել համացանցի օգտատերերի հետ իր անձնական կյանքի մանրամասներով։ 354 կիլոգրամ կշռող կնոջ ընտրյալը շեֆ-խոհարար է, անունն է Պարկեր։ Տղամարդը բոլորովին չի կոմպլեքսավորվում կնոջ չափերից և նույնիսկ սիրով կերակրում է նրան իր պատրաստած ուտեստներով։ Սյուզենը միշտ չէ, որ այսքան գիրուկ է եղել։ Քաշի կտրուկ ավելացումը տեղի է ունեցել առաջին ծննդաբերությունից հետո։
Սկզբում Սյուզենը լուրջ ապրումների մեջ էր, փորձում էր նիհարել։ Սակայն շուտով նա ուղղակի հանձնվեց․ կշեռքի սլաքը տեղից չէր շարժվում։
Սյուզենը որոշեց ուշադրություն չդարձնել ավելորդ կիլոգրամներին և ապրել լիարժեք կյանքով։ Նա հասցրեց աշխատել որպես պլյուս սայզ մոդել և շատ հաջող ամուսնացավ։
Այսօր նա երազում է դառնալ աշխարհի ամենագեր կինը։
Համաձայնեք, որ Սյուզենի ցանկությունը բավականին սպեցիֆիկ է, սակայն դատելով քաշի կտրուկ ավելացումից՝ շատ հեշտ կատարվող։ Սյուզենի ամուսինը աջակցում է կնոջը և նույնիսկ նպաստում նրա գիրանալուն՝ ամեն օր զանազան ուտեստներ պատրաստելով և կերակրելով։
Սակայն Պարկերը խոստովանում է, որ իր կինը գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ և այն, ինչ կատարվում է, վերահսկվում է պրոֆեսիոնալների կողմից։
Սյուզենը վստահեցնում է, որ ինքը շատ երջանիկ է ամուսնական կյանքում և տխրելու պատճառներ չկան։
Իսկ դուք ի՞նչ կասեք այս զույգի մասին։ Արդյո՞ք իրավացի է Պարկերը, որ նպաստում է կնոջ՝ ավելի շատ քաշ հավաքելուն։