25 օրական էի, երբ Ամանորի գիշերը հայրս մшհшցшվ․․․ Թաթան անկեղծացել է՝ պատմելով կյանքի դժվարությունների մասին

25 օրական էի, երբ Ամանորի գիշերը հայրս մшհшցшվ․․․ Թաթան անկեղծացել է՝ պատմելով կյանքի դժվարությունների մասին

Մհեր Բաղդասարյանի tet a tet հաղորդման հյուրը սիրված երգիչ Թաթա Սիմոնյանն է:

Հաղորդավարը նշեց, որ Թաթան եղել է 25 օրական, երբ նրա հայրը`Ալբերտը կյանքից հեռացել է ավտովթարի հետևանքով: Մհերը հետաքրքրվեց`արդյո՞ք հոր մшհից հետո են Թաթային Ալբերտ կոչել:

«25 օրական էի, երբ Ամանորի գիշերը հայրս ավտոպատահարից մшհшցшվ: Հորս մшհից հետո ինձ անվանակոչեցին Ալբերտ, բայց չստացվեց, ինձ ոչ մեկ չի կանչել այդ անունով: Ինձ մամաս Թաթայա ասել,իմ համար ամենալավ անուննա»,-նշեց Թաթա Սիմոնյանը:

Խոսելով առանց հայր մեծանալու մասին` Թաթան նշեց.

«Ընտանիքիս անդամները կասեն, որ ես ծանր եմ, բայց ես թեթև մարդ եմ, ես ուրախ մարդ եմ: Իհարկե չեմ կարող ուրախանալ, որ չեմ ունեցել հայր, բայց իմ խառնվածքով ուրախ մարդ եմ:Մանավանդ, որ չեմ տեսել և իմ մոտ տպավորիչ ոչինչ չկա`բացի անունից ու որդիական սիրուց»:

Թաթան անկեղծացավ`պատմելով տարիներ առաջ գրպանում գումար չլինելու և հայտնիություն ու սեր ձեռք բերելու մասին.

«Ես ու ընկերս`Պրոֆը, դստարկ գրպանով, մեկս`մյուսից ֆինանսի աղբյուրի առումով անհույս, երկուսով էինք, ես մենակ չէի, միակ բանը, որ գիտեինք, ես`երգել, Պրոֆը`նվագել: Երկուսով բարձրանում էինք Ասպարեզ ստուդիայի աստիճաններով, Դավիթ Օգանը մեզ ասում էր`գնացեք մի ամսից կգաք, գժված գնում էինք հետ ես ու Պրոֆը,ու էլի աշխատում, տարիներ անց, երբ Դավիթ Օգանը իմ թիմում էր նվագում, ասում էի`հիշում ես ինչքան ես մեզ չարչարել, Դավիթն ասում էր, որ իր չարչարանքի արդյունքն է այն, ինչ որ կա»:

Մանրամասները`տեսանյութում․

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ