Տնային պայմաններում կարելի է հեշտությամբ պանիր պատրաստել: Դրա համար առանձնակի խոհարարական հմտություններ չեն պահանջվում: կաթ — 2 լ, աղ 1,5 – 2 ճ.գդալ թթվասեր – 400 գրամ ձու- 6 հատ Պատրաստման եղանակը

Կաթը լցնել կաթսայի մեջ, աղ ավելացնել և հասցնել եռման: Ի դեպ, եթե չեք սիրում աղի պանիր, կարող եք աղը քիչ լցնել: Մինչ կաթը կեռա, հարել ձվերը: Եռացող կաթի մեջ ավելացնել թթվասերը և հարած ձվերը, անընդհատ խառնելով, շարունակել եռացնել ևս 5-6 րոպե: Ձևավորվում է կաթնաշոռ և շիճուկն առանձնանում է:
Քամիչի վրա 4 շերտով ծալված թանզիֆ փռել և զանգվածը շրջել քամիչի վրա, որպեսզի շիճուկը ամբողջությամբ արտահոսի: Վրան ծանրություն դնել: 4 Ժամ անց պանիրը պատրաստ է, կարելի է ծանրությունը վերցնել: Կարելի է կաթի մեջ թթվասերի հետ նաև 200 գ կեֆիր ավելացնել, պանիրը կստացվի ավելի նրբահամ:
