Վատ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու և լավ խոլեստերինը բարձրացնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս առողջ սննդակարգ և ֆիզիկական վարժություններ: Կարմիր յուղոտ
միսը փոխարինեք անյուղ մսով, հավի կամ հնդկահավի մսով: Ոչ միայն ձմռանն է պետք սննդակարգում սոխ և սխտոր ներառել: Դրանք պետք է օգտագործել բոլոր սեզոններին: Ներկայացնում ենք բնական բաղադրատոմս 2 բաղադրիչով, որը կօգնի վերացնել օրգանիզմում և որովայնի հատվածում կուտակված «վատ» յուղը:
Բաղադրիչները՝ 12 պճեղ սխտոր 0.5 լ կարմիր գինի 500-գրամանոց ապակե տարա՝ կափարիչով Պատրաստումը՝ Մաքրեք սխտորը, բաժանեք 4 մասի: Լցրեք ապակե տարայի մեջ և ավելացրեք կարմիր գինին: Տարան լավ փակեք և դրեք արևի տակ: 2 շաբաթ ամեն օր թափահարեք: Խառնուրդը քամեք, հեղուկը լցրեք կափարիչով մուգ տարայի մեջ: Օգտագործումը՝ Ընդունեք 1-ական ճ/գ օրական 3 անգամ: Օգտագործեք 1 ամիս: Ընդմիջում արեք 2 ամսով, անհրաժեշտության դեպքում բուժումը կրկնեք: