Մեծ քույրս ամուսնու հետ վթարի էր ենթակվել, մի քանի օր հիվանդանոցում պայքարեցին բժիկները, բայց տենց էլ երկուսին փրկել չհաջողվեց ու շատ երիտասարդ մահացան: Երկու երեխա ունեին 3 ու 5 տարեկան: Այդ օրը գնացել էին իրանց ընկերոջ հարսանիքին ու երեխաներին թողել էին իմ ու մորս խնամքին, բայց տենց էլ հետ չեկան:
Մայրս էլ հիվանդ էր ու չէր կարող երկար հոգ տանել երեխաների մասին ու միակ տարբերակը մնում էր երեխաներին մանկատուն տանելը, որովհետև քրոջս ամուսնու ընտանիքը հրաժարվում էր երեխաների խնամքը ստանձնել:
Բայց ես չկարողացա համակերպվել այդ մտքին ու չնայած դեռ համալսարանս էլ չէի ավարտել, բայց ինձ համար որոշել էի, որ ինքս կզբաղվեմ քրոջս երեխաների դաստիարակությամբ: Այդպես էլ արեցի, զոհելով անձնական ընտանիք ունենալու երազանքս ես դարձա քրոջս երեխաների համար և մայր և հայր ու հիմա նույիսկ մի վայրկայն չեմ փոշմանում այդ որոշմանս համար:
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;