Բլոգեր Քրիստինե Մարգարյանը, ով ինստագրամյան հարթակում հայտնիություն և սեր է վայելում մայրիկի հետ հրապարակած համատեղ զվարճալի հոլովակներով, ունի շուրջ 330 հազար հետևորդ։
Օրերս նրա մայրիկը նշել է ծննդյան տարեդարձը։ Մայրիկի 60-ամյակի առթիվ Քրիստինեն շքեղ խնջույք է կազմակերպել՝ օրը վերածելով իսկական տոնի։
Բացի ուրախ ժամանցից և աշխույժ պարերից՝ Քրիստինեն նաև հոլովակ է հրապարակել, որտեղ Նանայի «Մայրիկ» երգի կենդանի կատարման ներքո պարում են Քրիստինեի մայրն ու եղբայրը։ Թեև բլոգերը նախկինում հանրությանը չի ներկայացրել իր եղբորը, «Սթար Նյուզ»-ը ենթադրում է, որ հոլովակում մայր ու որդի են։ Տեսանյութը մեծ արձագանք է ստացել հետևորդների շրջանում, և մեկնաբանություններում շատերն են հետաքրքրվել այդ հարցով։ Պարի ընթացքում Քրիստինեի մայրիկը չի կարողանում զսպել հուզմունքը՝ հուզիչ պահեր պարգևելով ներկաներին։
