ՔԻՉ ԱՌԱՋ. Հայտնի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. Կրակը տեսանելի է քաղաքի բոլոր ծայրերից. Կադրեր դեպքի վայրից. ԴԻՏԵՔ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ՔԻՉ ԱՌԱՋ. Հայտնի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. Կրակը տեսանելի է քաղաքի բոլոր ծայրերից. Կադրեր դեպքի վայրից. ԴԻՏԵՔ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Խոշոր հրդեհ է բռնկվել ամերիկյան Օհայո նահանգի գործարանում, տուժածներ չկան։ Բայց իշխանությունները հրավիրել են վտանգավոր նյութերի մասնագետի, տեղեկացրել է տեղի հրշեջ ծառայությունը։ч

Քլիվլենդի հրշեջ ծառայությունը տեղեկացրել է, որ իր ավելի քան 50 աշխատակիցներ գործի են դրվել կրակի դեմ պայքարում, որը բռնկվել է արդյունաբերական նշանակության երկհարկանի շենքում

«Տուժածների մասին տեղեկություն չի ստացվել։ Հրավիրվել է վտանգավոր նյութերի մասնագետ։ Հրկիզման պատճառը հետաքննվում է»,- գրել է ծառայությունը Թվիթերում։

Հրդեհի վայրում տեղի ունեցած մի քանի պայթյուններն իշխանությունները բացատրել են գազի բալոնների դետոնացիայով։ Հրդեհը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել։ Տեղի ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ հրդեհից տուժել է մետաղակոնստրուկցիաների գործարանը։

Տեխնածին վթարներն ԱՄՆ-ում իրենց վրա ավելի մեծ ուշադրություն են հրավիրում այն բանից հետո, երբ մեկ ամիս առաջ նույն Օհայոյում ռելսերից դուրս էին եկել եւ այրվել տասնյակ վագոններ, որոնք վնասակար քիմիկատներ էին տեղափոխում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ