8 ամյա Թոմաս Մուրը իր արարքով փոխել է 3 երեխաների կյանք։
Տղան պարզապես ցանկանում էր օգնել քաղցկեղով հիվանդ երեխաների։ Հենց այդ ժամանակ էլ Թոմասը որոշեց 2 տարի երկարացնել մազերը։ Հետո կտրեց և դրանք նվիրատվություն արեց՝ կեղծամ սարքելու համար։ Կեղծամները կհասնեն փոքրիկների, ովքեր կորցրել են մազերը քիմիաթերապիայի հետևանքով։
Թոմասի մազերը երկարում էին 2 տարվա ընթացքում։ Տղայի արարքը շատ դուր եկավ նրա հորաքրոջը, և կինը կիսվեց համացանցում այս պատմությամբ։
Հրապարակման մեջ կինը ցույց էր տվել Թոմասի երկու լուսանկարները՝ երկար և կարճ մազերով։
–Իմ զարմիկը թույլ է տվել, որ իր մազերը 2 տարի երկարեն, որպիսի նա դրանք զոհաբերի քաղցկեղով հիվանդ ուրիշ երեխաների։
Այս պատմությունն այնքան տպավորիչ է, որ արագ տարածվել է ողջ աշխարհում։ Հազարավոր մարդիկ մեկնաբանություններում շնորհակալական և գովեստի խոսքեր գրեցին։
Հիանալի արարք է, այնպես չէ՞․․․