Ես այլևս խանութից պանիր չեմ գնում, պատրաստում եմ ինքս: Ցանկանում եմ կիսվել բաղարատոմսով: Բաղադրիչներ 0,5 կգ կաթնաշոռ 9%-անոց 0,5 լ կաթ 3,5 %-անոց 1 ձու 0,5 թեյի գդալ սոդա 50 գ կարագ Աղ ըստ ճաշակի Պատրաստման եղանակը Կաթսայի մեջ լցնել կաթը և կաթնաշոռը անընդհատ խառնելով հասցնել եռման:

Հենց եռա կրակն իջեցնել և շարունակել եփել մարմանդ կրակի վրա: Երբ կաթը կտրվի, այսինքն շիճուկը լրիվ առանձնանա, քամել քամիչի վրա փռած թանզիֆով, երբ լիովին քամվի ավելացնել սոդան, կարագը և ձուն, լավ խառնել և դնել ցածր կրակի վրա:
Եփել 5 րոպե: Կրակից վերցնել և դատարկել որևէ տարայի մեջ, լավ սեղմել և դնել սառնարանը ողջ գիշեր: Առավոտյան կարելի է համտեսել:
