Տղես ու հարսս գնացել Ամերիկա , էրեկ ասեցի՝ կարող ա՞ վիզա ուղարկեք ես էլ գամ, հլը ինչ պատասխանեցին ինձ

Տղես ու հարսս գնացել Ամերիկա , էրեկ ասեցի՝ կարող ա՞ վիզա ուղարկեք ես էլ գամ, հլը ինչ պատասխանեցին ինձ

Տղես ու հարսս էրկու տարի ա, ինչ Ամերիկա են գնացել ընդեղ հիմնական ապրելու: Դա հարսիս երազանքն էր: Հիմա ընդեղ իրանց մոտ ամեն բան լավ ա, կյանքն են վայելում ու ես շատ ուրախ եմ, որ լավ են, բայց ես ստեղ մնացել եմ մեն-մենակ:

Տունս լրիվ դատարկվել ա, էլ չեմ ասում ստեղ վատ սոցիալական պայմանների մասին՝ ամեն բան թանկացել ու թանկանում ա ու թե ինչ ա լինելու էս երկրի ու ժողովրդի վերջը, մենակ Աստված գիտի:

Էրեկ էլ ասեցի տղուս ու հարսիս՝ կարող ա՞ վիզա ուղարկեք, գամ ձեր մոտ: Իրար հետ կապրենք, ես էլ ստեղ մենակ չեմ լինի, բայց գիտե՞ք ինձ ինչ ասեցին՝ թե բա մամ ջան, հլը քո համար ապրի ըտեղ, մենք փողը կուղարկենք խնդիր չես ունենա, գալիս ես ստեղ ամբողջ օրն ինչ անես: Հենա ըտեղ հարևաններիդ հետ տուր, առ, փողի մասին մի մտածի, մինչև տեսնենք հետո ինչ ա լինում:

Չգիտեմ, իրականում բան չասեցի էլ, բայց հասկացա, որ չեն ուզում գնամ իրանց մոտ ու էտ ինձ մեծ ցավ պատճառեց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ