Տղես ընկերուհուն բերել էր տուն, որ ծանոթացներ մեր հետ. էդ աղջկա պահվածքից շիվարել եմ. տեսեք ինչ ասեց, որ մտավ տուն

Տղես ընկերուհուն բերել էր տուն, որ ծանոթացներ մեր հետ. էդ աղջկա պահվածքից շիվարել եմ. տեսեք ինչ ասեց, որ մտավ տուն

Տղես ահագին ժամանակ ա ընկերուհի ունի: Հա ասում էինք բեր ծանոթանանք, խուսափում էր, ասում էր՝ դե կբերեմ էլի, մի վռազեք: Մի օր էլ եկավ ասեց, թե բա որոշել եմ Նարինեին բերեմ, որ դուք էլ ծանոթանաք, հետո էլ գնանք նշանենք: Ուրախացա, խառնվեցի իրար, պատրաստություն տեսա, տները ուբոռկա արեցի, որ ամեն ինչ պատրաստ լինի: Լավ պատրաստություն էի տեսել, սեղան էի դրել, տոլմա էի փաթաթել, տեսակ-տեսակ սալաթներ էի սարքել: Մի հատ էլ համով էսկիմո էի թխել, որ կոֆե խմենք: Մի խոսքով տեղը տեղին պատրաստվել էի:

Բայց որ էդ աղջկան տեսա, սիրտս վատացավ: Նկարներով լրիվ ուրիշ էր, բնականից՝ ուրիշ: Դե լավ, հլը արտաքինը մի կողմ, արտաքինի հետ չենք ապրելու, բա պահվածքը: Մտավ տուն թե չէ, թե բա՝ յախք էս ինչ ճաշերի հոտ ա գալիս կյանքս, սիրտս խառնեց: Ասում եմ երեխեք ջան տոլման դրել եմ, որ տաքանա, որ սեղան նստենք, տոլմայի հոտն ա: Հետո էլ եկանք նստեցինք, ոչ մի բանի ձեռք չտվեց, թե բա ես սենց ավանդական ուտելիքներ չեմ սիրում, մենակ սուշի եմ ուտում, ծովամթերք ու բանջարեղեն:

Դեսերտն էլ որ դրեցի, ասեց՝ վայ տիկին Հասմիկ ինչ էլ հավես ունեք տորթ եք սարքում, ես սենց բաների վրա անկապ ժամանակս չեմ վատնում: Որ ուզենում եմ, առնում ուտում եմ: Ես էլ ասեցի՝ աղջիկ ջան ես անկապ ժամանակ չեմ ծախսում, իմ ընտանիքի ու երեխաների համար եմ անում, հաճույքով եմ պատրաստում ու ինձ լավ եմ զգում դրանից: Մի խոսքով մի անշնորհք ու անկիրթ կերպար ա էդ աղջիկը ու ես շիվարել եմ, թե իմ տղու վիճակը ոնց ա լինելու: Ո՞նց ենք մենք ապրելու միասին, եթե նա նույնիսկ առաջին օրով չկարողացավ իրան զսպի, բա որ հարս գա ի՞նչ կանի:

  • Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;
Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ