Ծանր մանկություն ու կյանք եմ ապրել, բայց ծերությունս վարձատրել է ինձ եղածի համար, քանի որ ինձ Աստված պարգևել է հրաշք զավակներ, ովքեր ամեն բան անում են՝ ինձ երջանիկ տեսնելու համար։
Էն օրը հերթական հրաշքը եղավ ինձ հետ՝ որդուս նախաձեռնությամբ։Հերթական աշխատանքային օրվանից հոգնած՝ որդիս տուն եկավ ու խնդրեց ինձ հագնվել՝ ասելով, որ տեղ ենք գնում։ Կասկածը սիրտս մտավ․ էդ գիշերով ո՞ւր պիտի գնայինք։
Նստեցինք մեքենան, ուղևորվեցինք անհայտ կողմեր, բայց քիչ- քիչ պատկերները սկսում էին ավելի ու ավելի ծանոթ թվալ։ Հասանք տեղ, իջանք, ու զարմանքից ու հուզմունքից քարացա․ մանկությանս տունն էր աչքիս առաջ։
Որդիս էլ բանալիներ փոխանցեց ինձ ու ասաց՝ վերցրու, այս տան տերը կրկին դու ես։
Հայրս էր վաճառել տունը, որում մեծացել էինք, իսկ հիմա որդիս վերադարձրեց այն՝ գնելով տերերից և նվիրելով այն ինձ։
Տղամարդ հալով էսքան լացել կլինե՞ր, տղա՛ս, որ ես լացեցի։ Շնորհակալ եմ։ Իմ զավակներից լավը չկա։
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;