Տղես անչափահաս էր, երբ կատարեց իր առաջին հանցանքը։ Ամաչում եմ պատմել, որովհետև շատերը ինձ են մեղադրում, որ երեխես հիմա մանկական գաղությում է, բայց ես ինչ կարող էի անել, եթե հայրը երեխուն դրդում էր գողության։ Անհաջող ամուսին ունեի, խմող, մի հանցագործ դեմք էր դարձել։
Երբ ամուսնացանք էտպես չէր, հետո քաշեցին էտ ամեն ինչի մեջ։ Երեխես ծնվեց ու իմ կյանքը փոխվեց։ Մտածում էի, գոնե երեխովս կուրախանամ, բայց ոչ էլ էտ եղավ։ 15 տարեկան էր տղես, երբ գողություն արեց, մի քանի հոգով էին եղել, բոլորին էլ դատեցին։ Էտ օրվանից ես ամաչում եմ անգամ փողոց դուրս գալ։
Էնտեղ իրա շրջապատի մեջա հայտնվել, բոլորը հանցագործներ են, եթե հույս ունեի, որ գոնե իմ կողքը լինելով կկարողանամ մի քիչ սանձել, չստացվեց։ Վստահ եմ, հիմա որ գաղութից դուրս գա էլիա գողություն անելու ու էլի էն դատելու, սա իրա կյանքնա դառնալու։
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;