Տղամարդը լուսանկարեց նորածին դստերը, իսկ 8 ժամ անց կինը 50 հոգու համար դոնոր դարձավ

Տղամարդը լուսանկարեց նորածին դստերը, իսկ 8 ժամ անց կինը 50 հոգու համար դոնոր դարձավ

7 տարի առաջ Մեգանին սրտի փոխպատվաստում էին կատարել: Չնայած դրան՝ կինը կարողացավ հիասքանչ աղջնակի մայր դառնալ: Ամուսինն ուրախությամբ լուսանկարեց կնոջն ու նորածին դստերը և մակագրեց, որ չնայած ծննդաբերությանը՝ սիրելիի սիրտը լավ է աշխատում: Նա չէր էլ մտածում, որ ճակատագրի հեգնանքով կինը 8 ժամ անց կմահանա…

Երբ Մեգանը 15 տարեկան էր, վիրուսային հիվանդության պատճառով բորբոքվել էր նրա սրտի մկանը:

7 տարի առաջ փոխպատվաստել էին նրա սիրտը, բարեբախտաբար, դոնորի սիրտ կարողացել էին գտնել: Դրա շնորհիվ Մեգանը կարողացավ նոր կյանք սկսել: Երբ տարիներ անց նա ամուսնացավ և հղիացավ, բժիշկներն ասում էին, որ կա ռիսկ՝ փոխպատվաստված սրտի պատճառով:

Արդյունքում կինը առողջ երեխա ունեցավ:

 

 

Սակայն երջանկությունը երկար չտևեց: Ծննդկանի մոտ անսպասելի բարդություններ սկսեցին և երեխայի ծնվելուց 8 ժամ անց կինն ընդմիշտ փակեց աչքերը:

-Կնոջս մահից հետո հոգիս դատարկ է,-գրել է Ջոնն իր էջում,-ուղղակի խոսքեր չունեմ: Միայն կարող եմ սգալ…

Այժմ տղամարդու միակ մխիթարանքը այն անգին պարգևն է, հանուն որի Մեգանը չխնայեց կյանքը:

Մեգանը կենդանության օրոք փաստաթղթեր էր ստորագրել, որտեղ նշվում էր, որ նա իր համաձայնությունն է տալիս, որ  մահանալու դեպքում իր օրգաններն օգտագործեն այլ մարդկանց փրկելու համար: Արդյունքում նա 50 հոգու համար դոնոր դարձավ:

Համարձակ կնոջն ընդմիշտ կհիշեն ոչ միայն հարազատները, այլև այն 50 հոգին, ովքեր կարողացան ապրել նրա շնորհիվ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ