Սխտորը շատ բուժիչ հատկություններ ունի: Հետեւաբար, այն պետք է հնարավորին հաճախ օգտագործվի սննդակարգում: Սխտորը օգտագործվել է դեռևս հին տիբեթյան բժշկության մեջ:
Բուդդայական վանականները հաճախ օգտագործում են սխտոր, բուժելու համար բազմաթիվ հիվանդություններ: Սխտորից պատրաստված այս բուժիչ միջոցը ամրացնում է իմունային համակարգը, վերացնում է մարմնում կուտակված ճարպը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, օրգանիզմից հանում է կուտակված հեղուկը, բարելավում է երիկամների գործառույթը, նվազեցնում է արյան մեջ տրիգլիցիների քանակը, բարելավում է լյարդի գործառույթը,
մաքրում է արյունը եւ իջեցնում է արյան ճնշումը: Այս միջոցը օգնում է հաղթահարել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են աթերոսկլերոզը, գիրությունը, վատ լսողությունը, իշեմիան, սինուսիտը, թութքը, գլխացավը, գաստրիտը և ռեւմատիզմը: Անհրաժեշտ է 350 գրամ սխտոր, 250 մլ 70 % բժշկական սպիրտ Պատրաստման եղանակը Սխտորը մանրացնել լցնել ապակետ տարայի մեջ, ավելացնել սպիրտը, ամուր փակել և պահել սառնարանում 10 օր:
Այնուհետև քամել և պահել սառնարանում ևս երեք օր: Կիրառման եղանակը Առաջին օրը ընդունել 1 կաթիլ, 2-րդ օրը՝ 2 կաթիլ, պես հասցնելով 15 կաթիլի, հաջորդ 15 օրերի ընթացքում 1-ական կաթիլով պակասեցնել կաթիլների քանակը: Դրանից հետո ընդունել օրական 25 կաթիլ մինչև թուրմն ավարտվի: Կրկնել 5-6 տարին մեկ անգամ: Նախքան օգտագործելը խորհրդակցել բժշկի հետ: