Լյովա Գևորգյանը 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկել եզրափակիչ
Ազատ ոճային ըմբիշ, 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը Աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում է։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
«Նա 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին, որին, ի դեպ, հաղթել էր այս տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում»,- տեղեկացնում է ֆեդերացիան։