Տարիներ շարունակ էկլեր պատրաստում եմ միայն այս բաղադրատոմսով. երբեք հուսախաբ չի արել, միշտ ընտիր է ստացվում

Տարիներ շարունակ էկլեր պատրաստում եմ միայն այս բաղադրատոմսով. երբեք հուսախաբ չի արել, միշտ ընտիր է ստացվում

Այս բաղադրատոմսով պատրաստելու դեպքում էկլերները միշտ լավ են ստացվում: Բաղադրիչներ` Ջուր 1 բաժակ, Աղ մի պտղունց, Մարգարին 125 գրամ, Ալյուր 1 բաժակ, Ձու 6 հատ, Կրեմ, Կաթ 0,5 լ, Ձու 2 հատ, Շաքարավազ 1 բաժակ, Այուր 2 ճաշի գդալ, Օսլա 2 ճաշի գդալ, Կարագ 200 գրամ, Գլազուր, Թթվասեր 2 ճաշի գդալ,

Շաքարավազ 0,5 բաժակ, Կարագ 50 գ, Կակաո 2 ճաշի գդալ Պատրաստման եղանակը Կաթսայի մեջ ջուր լցնել, ավելացնել աղը և մարգարինը և եռացնել:Երբ եռա ավեացնել ալյուրը և լավ խառնելով մոտ 10 րոպե եփել մարմանդ կրակի վրա: Կրակից վերցնել և աստիճանաբար մեկ առ մեկ կոտրել ձվերը և լավ խառնել:

Տապակի վրա բուսայուղ քսել և ջրով թրջած գդալով կամ խոհարարական պարկի օգնությամբ խմորը դնել տապակի վրա լցնելով իրարիից որոշակի հեռավորության վրա: Եփել 180 աստիճանի տակ 40 րոպե: Եփվելու ընթացքում ջեռոցի դռնակը չբացել: Կրեմը պատրաստեու համար կաթսայի մեջ լցնել կաթը և տաքացնել, առանձին հարել ձվերը շաքարավազով, ավելացնել ալյուրը և օսլան և ստացվածը ավելացնել կաթին: Երբ զանգվածը համասեռ դառնա,

ավելացնել կարագը, լավ խառնել: Գլազուրը պատրաստելու համար կարագը հալեցնել, ավելացնել թթվասերը, շաքարավազը և կակաոն: Անընդհատ խառնել, որ ստացվի համասեռ զանգված: Երբ էկլերները լիովին սառչեն լցոնել կրեմով և վրան գլազուր լցնել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ