Տատիս ու պապիս 50 տարուց ավել ա միասին են ու մի օր կռված չկան. Բայց պարզվումա նույնիսկ տատիս պապիից գաղնտիք ունի ու որ պապին իմացավ դրա մասին երեխու պօես լացում էր տղամարդ հալով

Տատիս ու պապիս 50 տարուց ավել ա միասին են ու մի օր կռված չկան. Բայց պարզվումա նույնիսկ տատիս պապիից գաղնտիք ունի ու որ պապին իմացավ դրա մասին երեխու պօես լացում էր տղամարդ հալով

Տատիիս ու պապիիս միշտ սիրով եմ տեսել: Համարյա 60 տարիա իրանք միասին են ու ում էլ հարցնում ես, սաղ իրանց օրինակ են բերում: Նույնիսկ, որ հարազատներից ամուսնանում են, միշտ կենաց են խմում ասում են՝ Գևորգի ու Սուսանի կեսի կեսով էլ իրար սիրեք ու հարգեք հաստատ երջանիկ կապրեք: Իմ համար էլ են տատիս ու պապիս իդեալական զույգի օրինակ: Կյանքում չեմ տեսել, որ իրար թթու խոսք ասեն:Մի օր տատիիս հարցրի, թե ինչ ա արել, որ միշտ հաշտ ու համերաշխ են ապրել: Ասեց՝ է բալա ջան, գիտես հեշտ բանա երջանիկ լինելն ու հաշտ ապրելը: Բայց իմացի կնոջից շատ բանա կախված: Ու պապիկս էլ լսում էր մեր խոսակցությունը: Մեկ էլ տատին ասեց, գնա իմ շորերի դարակը բաց էն վերևում տուփ կա դրած, այ էտ տուփը, որ միշտ ասում էիք տատի ինչ կա մեջը, չէի թողում բացեք, այ էտ տուփը բեր: Գնացի բերեմ, պապիս էլ ուշադիր լսում էր, թե տատին ինչա ասելու: Տուփը բացեցինք, մեջը գործած գուլպաներ կար երկու զույգ մեկ էլ փող էր ու քիչ չէր ասեմ: Զարմացա, մտածեցի պապին տվելա, տատին էլ հավաքելա էտ փողերը:

Ու տատին նենց բան ասեց, որ պապս սկսեց մղկտալ: Տատս պատմեց, որ իրա տատը միշտ ասելա իրանց, որ երբ ամուսնու հետ կկռվեն կամ կնեղացնի ամուսինը, կինը չպիտի վիճի, ու որ բարկությունը անցնի ճիշտ կլինի ինչ որ բան գործի, որ մտքերը շեղի: Պապս հարցրեց՝ էսքան ժամանակ փաստորեն դու քիչ ես ջղայնացել իմ պատճառով, որ ընդամենը 2 գուլպա ես գործել: Տատին ասեց՝ չէ, էն փողը տեսնում ես, չէ՞, այ դա իմ ծախած գուլպաների փողն ա, որ էսքան տարի հավաքել եմ: Պապս չդիմացավ սկսեց հոնգուր-հոնգուր լացել ու եկավ պինդ փաթաթվեց տատիին: ես էլ էի հուզվել նույնիսկ էս պատմությունից:

 

  • Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;
Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ