Տատիկս միշտ հավատում էր այս նշաններին ու մեզ էլ ստիպում էր չանել այս սխալները

Տատիկս միշտ հավատում էր այս նշաններին ու մեզ էլ ստիպում էր չանել այս սխալները

Մեր տատիկներից շատ բան ենք սովորում, այդ թվում նաև սնահատությունների մասին ենք իմանում, ու դա զարմանալի չէ, քանի որ մարդիկ տարիքի հետ փորձ ու իմաստություն են ձեռքբերում։

Հավատալ թե չէ, յուրաքանչյուր մարդու ընտրությունն է, սակայն տատիկս վստահ էր, որ այս նշանները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։

Խոսքն այսօր կգնա սեղանի մասին․ ինչ չի կարելի թողնել դրա վրա

Առաջին հերթին, չի կարելի թողնել դանակ։ Անկասկած, առանց դրա խոհանոցում հնարավոր չէ որևէ գործ անել։ Օգտագործեք, բայց մի թողեք սեղանի վրա։ Իմաստուն մարդիկ համոզված են, որ այդ կերպ կնպաստեք տանը հաճախ կրկնվող վեճերին ու անգամ մեջքից հարվածի։

народные приметы и суеверия

Տատիկս ասում էր, որ չի կարելի սեղանի վրա թողնել դատարկ բաժակներ, շշեր, ափսեներ։ Դատարկ տարաները սովի ու աղքատության նշան են։ Դատարկ շշերը հին ժամանակներում համարվում էին կանացի անպտղության նշան։ Ու անգամ երբ կինը հղի է, միևնույնն է, չի կարելի սեղանին դնել դատարկ տարաներ ու գրաֆիններ։

народные приметы в быту

Մի դրեք սեղանին հյուրերի անձնական իրերը։ Հատուկ տեղ նախատեսեք, որտեղ հյուրերը կկարողանան դնել իրենց իրերը։ Երբեք չեք կարող իմանալ, թե մարդիկ ինչ տրամադրությամբ են եկել ձեր տուն ու ինչ էներգետիկա կթողնեն իրենցից հետո։

народная мудрость примеры

Մի դրեք սեղանին նաև անկողնային պարագաներ, մետաղադրամներ ու մանր թղթադրամներ։ Տատիկս ասում էր, որ դա կհանգեցնի կորուստների ու եկամուտների նվազելուն։

Իսկ ահա եթե սփռոցի տակ խոշոր թղթադրամ թողնեք, կունենաք բարեկեցություն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ