Տալս պահանջում է, որ բնակարանս տամ իրեն….բայց ես, իհարկե, նման բան չեմ անի

Տալս պահանջում է, որ բնակարանս տամ իրեն….բայց ես, իհարկե, նման բան չեմ անի

Երբ ես ու ամուսինս նոր էինք ծանոթացել, նրա կրտսեր քույրը դեռ դպրոց էր գնում: Ամուսնուս ծնողների բնակարանում ապրելն այնքան էլ հարմար չէր, և մենք ի սկզբանե նախընտրեցինք առանձնանալ: Սկզբում փոքր տուն էինք վարձակալել, բայց չէինք ծուլանում, աշխատում էին առանց հանգստի և խնայում ամեն դրամը: Այդպես շատ շուտ կարողացանք գնել մեր 1-սենյականոց բնակարանը:

Մեր տունը քաղաքի ծայրամասում էր, ամուսնուս ծնողներից հեռու էինք պարում, միմյանց հազվադեպ էինք տեսնում, երևի միայն տոներին, այնպես որ տալիս հետ մտերմանալու հնարավորություն չէր եղել:

Փոքր բնակարանը մեզ համար ժամանակավոր էր, միայն թե վարձ չվճարեինք: Մենք շարունակեցինք գիշեր-ցերեկ աշխատելը, հիփոթեքով 3 սենյականոց տուն գնեցինք: Այժմ մեր փոքր տունը վարձով ենք տալիս, իսկ հիփոթեքը փորձում ենք վաղաժամ մարել:

Картинки по запросу Золовка требует отдать ей квартиру

Բարեբախտաբար, հիմա մի քիչ սկսել ենք հանգստանալ, մեքենա ենք գնել, ամռանը ծով գնացինք: Աստիճանաբար հասնում ենք այն կյանքին, որին այդքան տարիներ ձգտել ենք:

Այս ընթացքում ամուսնուս քույրն ամուսնացել է, բայց նրանք ապրում են սկեսուրիս տանը: Տալս չի աշխատում, չնայած նրան, որ դեռ երեխաներ չունի, իսկ ամուսինն էլ քիչ է վաստակում:

Այնպես որ առանձին ապրելու հեռանկարներ դեռ չկան: Դրա փոխարեն նրանք մի քանի օրում ծախսում են իրենց ամբողջ գումարը, իսկ հետո էլ սկսում ամուսնուս ծնողներից օգնություն խնդրել:

Մի ամիս առաջ տալս իմացավ, որ հղի է: Գնացել էինք նրանց տուն՝ շնորհավորելու, հենց այդ օրն էլ նա ակնարկեց, որ մեր 1-սենյականոցը իրենց շատ հարմար կլիներ: Ես ոչինչ չպտատասխանեցի, բայց հաջորդ օրը նրանից զանգ ստացա, և նա արդեն ուղիղ ասաց, որ թույլ տանք իրենց այնտեղ ապրել, չէ որ բարեկամներ ենք:

Բնականաբար, բարեկամական հարաբերությունները հաշվի կառնեի, բայց միայն այն դեպքում, երբ տեսնեի, որ նրանք փորձում են ինչ-որ բան անել, եթե ապրեին վարձով, էլի կտայի տունը, որ կարողանան գումարը խնայել: Բայց հիմա համարում եմ, որ դա իր կողմից աներեսություն է:

Տալս արթանանում է կեսօրից ոչ շուտ, աշխատելու մասին չի էլ մտածում: Բացի այդ, ինչու պիտի զրկվեքն մեր եկամուտից, մենք տան վարձը խնայում ենք, որ հետագաում մեր որդուն տանք ուսման:

Ես համարում եմ, որ խնդիրը մանկությունից է գալիս: Ամուսինս շատ է պատմում, որ ծնողները միշտ պահանջել են, որ ինքը տա քրոջը խաղալիքները, կոնֆետները, միայն թե վերջինս չլացի, ահա և արդյունքը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ