«Սուրմալու»-ի հայտնի պայթյունի զոհ դարձավ նաև, եղբորս ավագ թոռը 22 տարեկան Վաչագանս: 44 օրյա պատերազմի մասնակից…Արտավազդ Եղոյան

«Սուրմալու»-ի հայտնի պայթյունի զոհ դարձավ նաև, եղբորս ավագ թոռը 22 տարեկան Վաչագանս: 44 օրյա պատերազմի մասնակից…Արտավազդ Եղոյան

http://tesanyut.am/%d5%a5%d5%a9%d5%a5-%d5%b4%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%a1%d5%b5%d5%bd-%d5%ab%d5%b6%d6%84%d5%bd-%d5%b0%d5%a1%d5%af%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a7%d5%ab-%d5%b4%d5%bf%d5%a1%d5%ae%d5%a5%d5%ac-%d5%b8%d6%80-%d5%bd/

Թելեգրամում ստուգեցի՝ արդյոք այս խուլիգանության հեղինակը մեզ հայտնի առանձնյակն է, թե այն սարքած է, առայժմ հասկանում եմ, որ իր երրորդ ալիքն է /որտեղ այս գրառումները կան/, և որտեղ նա տեղափոխվել է իր առաջին ալիքի հետ ինչ-որ բան կատարվելուց հետո։ Եթե մինչ այս ինքս հակված էի մտածել, որ Սուրմալիում կատարվածը պարզապես սեփականատերերի, վերահսկողություն իրականացնող պետական մարմինների հանցավոր անփութության/անգործության և պետության խոցելի անվտանգային համակարգի հետևանք է, դատելով սրա գրառումներից, սրա տիրոջ՝ Արամ Գաբրիելյանովի կայքի առաջին լուսաբանումների «ուղղվածությունից», այն է՝ «քաղաքում արդեն խուճապ է», Սաթիկ Սեյրանյանի կայքի՝ «ահաբեկչության մասին ՄԱԿ վաղ տեղեկացվածության» կոնտեքստի շրջանառումից, այդ ամենին րոպեականորեն հաջորդած ահաբեկչությունների կեղծ զանգերից, այդ ամենն արդեն ինձ է «համոզում» չբացառել այլ վարկածներ․․․

Բայց ռուս գործընկերները լավ կանեն շատ ուշադիր և զգուշ լինեն․ աղետի այդ՝ այլ վերսիաների դաշտում յուրայինները դա գրեթե հենց Ռուսաստանին կարող են կպցնել՝ ոչ թե Սասնա ծռերին, Սուքիասյանների ընտանիքին, իշխանությանը կամ Արևմուտքին, քանզի այս ամենի պատճառահետևանքային կապը սովորական ունկնդիրներին ավելի շատ հետևությունների են բերում, քան նշված անձանց ու շրջանակների շուրջ շարադրված վարկածները, որոնք հրապարակ նետողները կրկին ռուսական են․․․․
Ի դեպ, սույնի թելեգրամ ալիքում կան գրառումներ, որոնք ակնհայտ նպատակ ունեն իբրև թե Հայաստանում ու Արցախում առկա հակառուսական տրամադրությունների մասին գրառումների ներքո սադրել հակահայկան տրամադրություններ, և մի քանիսն արդեն սպառնալիքներ է որ հնչեցնում են մեր հասցեին․․․
Չտրվեք սադրանքներին։ Փակեք բերանները զուսպ ու գրագետ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ