Հիշում եմ, երբ ես ու ամուսինս նոր էինք ընկերություն անում, ասաց, որ մենակ է ապրում քրոջ ու տատիկի հետ, քանի որ մայրը 10 տարի է, ինչ Գլենդելու է ապրում: Էնտեղ աշխատում է ու օգնում իրենց: Հոր մահից երկար տարիներ հետո, մայրը մեկնել էր ԱՄՆ, որ կարողանա երեխաների ուսման վարձը վճարի, ընտանիքը ոտքի հանի: Պլաններում նույնիսկ կա, որ մենք բոլորս էլ տեղափոխվենք ԱՄՆ: Սկեսուրս մեր հարսանիքի օրը միայն կարողացավ գալ կարճ ժամանակով ու էլի
վերադարձավ:Արդեն 4 տարի է, ինչ ամուսնացած ենք, ամեն բան լավ է, սկեսուրս էլ միշտ զանգում է, կապը միշտ կա տան հետ, կարոտում է ու շատ կապված է երեխաների հետ: Սակայն մի օր զանգեց ասեց ուզում եմ ծանոթացնեմ ձեզ մեկի հետ, փորձում էր նախապատրաստել որդուն ու աղջկան նրան, որ իր կողքին տղամարդ կա: Բայց հասկացավ, որ չեն ընդունելու: Շատ դժվար փուլ էր: Սկեսուրս ասաց, որ իր կողքին տղամարդ կա, շատ լավ մարդ է օգնում է ամեն բանով և այլն: Բայց ամուսիսն այդ օրվանից մոր հետ չէր խոսում: Տալս էլ որոշ ժամանակ չընդունեց, հետո ես էլ խոսեցի հետը, ասեցի երիտասարդ կին է, իրավոնք ունի կյանքը դասավորի, ձեր հայրն էլ ուրախ կլիներ մամային երջանիկ տեսներ: Տալս համոզվեց, ամուսինս, ոչ: Սկեսուրս ու այդ տղամարդը մի օր անակնակ եկան Հայաստան: Ամուսիսն չէր ուզում շփվել հետները: Բայց էդ տղամարդը խոսեց հետը բացատրեց ամեն բան, հասկացանք իրոք շատ լավ մարդ է, լավ նպատակներով ու ամուսինս ոչ միանգամից, բայց կամաց –կամաց փորձեց մորը հասկանալ: Հիմա շփվում է հետը, ցույց չի տալիս որ կողմ է այդ ամենին, բայց հոգու խորքում համակերպվել է:
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;