Սկեսուրս չկա ու ոնցոր էլ կեսս չլինի․ Չգիտեմ ինչ անել

Սկեսուրս չկա ու ոնցոր էլ կեսս չլինի․ Չգիտեմ ինչ անել

Սկեսուրիս կորցրել եմ 5 ամիս առաջ, դժբախտ պատահարի արդյունքում։

Ապրել ենք միասին, շա՜տ մտերիմ էինք, աննկարագրելի հարազատ հոգի էինք, երբևէ վեճ չենք ունեցել։ Իրոք էդպես էր ու ոչ ոքի ցույց տալու կամ ապացուցելու ոչինչ չունեմ։

Հիմա, երբ ինքը այլևս իմ հետ չի, կարծես կեսս չկա, կարծես կյանքում շատ բան սառել է, օրս սկսվում է իր հետ մտքերով ու օրս ավարտվում է իր հետ մտքերով։

Հարազատ ծնողիս նման սիրել եմ, երբեմն ավելի շատ հարգել, քան սեփական ծնողիս։

Հաճախ մեզ շփոթում էին, մտածում էին մայր ու աղջիկ ենք (խանութում, այգում, անծանոթ միջավայրում), ու շատ զարմանում, որ հարս ու սկեսուր ենք։

Առանց ինձ տեղ գնալ չէր սիրում, իր հարազատների տուն միշտ իմ հետ էր ուզում գնալ, երբեմն ասում էի` չէ, էս անգամ չգամ, էս անգամ էլ առանձ ինձ գնա։ Չէր ստիպում, բայց պատճառներ էր փնտրում, որ միասին գնանք, իրեն դուր էր գալիս իմ ուղեկցությունը։ Անգամ բժշկի գնում էր միմիայն իմ ուղեկցությամբ (աղջիկներ ունի, բայց ինձ էր ասում, որ միասին գնանք)։

Ես շատ էմոցիոնալ եմ, սուր լեզու ունեմ, բռնկվող, իսկ ինքը` հանգիստ, մեղմ։

Իրենից սովորել եմ ինքս ինձ հարգել, իմ անձը կարևորել։

Երբ ես կռիվ էի փնտրում, ինչ որ բանից դժգոհում, երբեք տոն չէր տալիս, հանգիստ խաղաղ հայացքով նայում էր ու ժպտում։ Միանգամից խաղաղվում էի, էլ չէի կարողանում փնթփնթալ, իսկ երբ ինքն էր անտրամադիր լինում, ես էի փորձում ամեն ինչ անել։

Ես աշխատել եմ միշտ, իրեն շատ նեղություն փորձել եմ չտալ, բայց լիներ կենցաղում որևէ գործ, կամ երեխաների խնամք, երբեք ցույց չէր տա, որ հոգնած է, կամ դժգոհ է։

Հա, իրոք իդեալական էր մեր հարաբերությունները ու հիմա` ինքը չկա, իմ արևը չկա ու ես առանց իրեն կիսամարդ եմ ինձ զգում։

Սիրե՜ք ձեր հարսներին ու սկեսուրներին, կյանքն այնքան կարճ է վատ հարաբերություններ ունենալու համար։ Ոչինչ միակողմանի չի լինում։ Երկուսիս շնորհքն էր նման հարաբերությունները։

 

  • Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;
Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ