Սարի պես աղջիկ եմ, տեղը տեղին, տնական, ինչ գործ ասես ձեռիցս գալիս ա։ Ինչ ասեք ու ուզեք կարում եմ անեմ։ Գյուղում եմ ծնվել մեծացել, այսինքն կարելի ա ասել, որ հալալ կաթնակեր աղջիկ եմ։ Ամեն ինչ էլ մամաս սովորացրել ա, թե ճաշ սարքել, թե լվացք անել, թե տուն մաքրել։ Նույնիսկ մեր հարևաններն են ամեն օր իմ անունը տալով ման գալիս, քանի որ իրենց կոֆե դնողը ես եմ։