Ռուբեն Վարդանյանն արդեն Բաքվում է… Սարսափելի է պատկերացնել, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում…

Ռուբեն Վարդանյանն արդեն Բաքվում է… Սարսափելի է պատկերացնել, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում…

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալմանն ադրբեջանցի ուժայինների կողմից. «Ես գիտեմ երկու այդպիսի պատմություն, որոնք անձամբ եմ ականատես եղել։


Թայմուրազ Մամսուրովը, ով 2004 թվականին ղեկավարում էր Հյուսիսային Օսիայի խորհրդարանը, բառացիորեն իմ աչքի առաջ, հրաժարվեց փրկել իր որդուն ու դստերը Բեսլանի դպրոցից։ Աուշևը, հիշեցնեմ, հետո գրավված դպրոցից մի քանի երեխա հանեց և Մամսուրովի երեխաներին էլ պետք է հաներ։ Բայց Թայմուրազն ասաց. «Իմ երեխաները բոլորի հետ կլինեն։ Թե չէ ինչպե՞ս նայեմ իմ ժողովրդի աչքերին»։
Ռուբեն Վարդանյանն այսօր ձերբակալվել է Ղարաբաղում, նա արդեն Բաքվում է։ Սարսափելի է պատկերացնել, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում։ Եվ նա՝ համաշխարհային մակարդակի միլիարդատերը, Ջորջ Քլունիի և բոլորի գործատուն, դա արել է կամավոր։

Симоньян и Варданян попали в проект новых санкций США: реакция главреда RT  — Rusarminfo
Նախ որդուն ուղարկեց Ղարաբաղ՝ թեժ պատերազմի մեջ։ Որդին մեծացել է Լոնդոնում:
Հետո նա ինքնուրույն գնաց։ Նա հրաժարվեց ամեն ինչից, այդ թվում՝ քաղաքացիությունից ու հեռացավ։
Ակնհայտ է, որ տասնամյակներ աներևակայելի կապիտալ վաստակելուց, օտարերկրյա ազդեցիկ ընկերներից և փառատոներում հոտնկայս ծափահարություններից հետո նրա կյանքում այլ շահեր չմնացին, քան իր ժողովրդի ազգային շահերը:
Ով ասես այս օրերին, երբ արդեն ամեն ինչ պարզ էր, զանգահարեց Ռուբենին, աղաչեց, որ վերադառնա` օգնություն առաջարկելով։ Նա ասաց. «Ես կլինեմ այնտեղ, որտեղ իմ ժողովուրդն է»։ Եվ նա մնաց։

Рубен Варданян и Маргарита Симоньян могут попасть под санкции США — Armenia  Today
Այս ընտրությունը հախուռն զգացմունքներ են առաջացնում: Անձամբ ինձ ամենաշատը շփոթեցնում է քաղաքացիությունից հրաժարվելը։ Բայց, այնուամենայնիվ, այս հույզերի մեջ առաջին տեղում հարգանքն է անձնական քաջության նկատմամբ»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ