Ռուս գրող, նաև լրագրող Վլադիմիր Պոզները հայտնել է, որ ինքը շատ է ափսոսում նրա համար, որ Հայաստան այցի ընթացքում չի մեկնել Ղարաբաղ:
«Ցավոք, չեմ եղել Ղարաբաղում: Հաճույքով կգնայի, բայց չեմ հասցնում: Կգնայի, որ արտահայտեի դիրքորոշումս, որ բոլորը, այդ թվում պարոնայք ադրբեջանցիները հասկանային, որ իմ սիրտն այս կողմում է, ոչ թե այն»,- ասել է Պոզները՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ իրեն չի անհանգստացնում Բաքվի «սև ցուցակը», որն իր մոտ պարզապես ծիծաղ է առաջացնում: Պոզների խոսքով, եթե նույնիսկ Ադրբեջանն իրեն ներառի «սև ցուցակում», ինքը, միևնույն է, հանգիստ է քնելու: