Շոկոլադե համեղ կեքս , որը «խոստանում» է գերել բոլորին: Բաղադրիչներ ալյուր — 270 գ, փխրեցուցիչ — 1 թ/գ, աղ — 0,5 թ/գ կակաո — 40 գ, ձու — 2 հատ, շաքարավազ — 270 գ ջուր — 200 մլ, ձիթայուղ — 140 մլ, չամիչ — 60 գ դարչին — 0,5 թ/գ Ջնարակի համար՝ շոկոլադ սև — 50 գ սերուցք՝ 30-35% յուղայնության — 50 մլ Ինչպես նաև՝ գետնանուշ — ըստ ճաշակի Պատրաստման եղանակը Պատրաստում ենք կեքսը: Ալյուրը, կակաոն, ձուն, փխրեցուցիչը,
շաքարավազը, վանիլինը, դարչինն ու աղը խառնում ենք: Ավելացնում ենք ձիթայուղը, 200 մլ սառը ջուրը և միջին արագությամբ հարում մինչև համասեռ զանգվածի առաջացումը:
Ավելացնում ենք չամիչը և խառնում: Ձևամանը պատում ենք ձիթայուղով ու մի փոքր ալյուր ցանում: Խմորը լցնում ենք ձևամանի մեջ ու 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 40-45 րոպե: Թխված կեքսը մի քանի րոպե թողնում ենք ձևամանի մեջ, հետո հանում ու ցանցի վրա հովացնում: Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքն ու շոկոլադը մարմանդ կրակին տաքացնում ենք և անընդհատ խառնելով համասեռ զանգված ստանում: Կեքսը ջնարակապատում ենք, կտորների բաժանում և մատուցում: Բարի ախորժակ