Պարզապես ուզում եմ խոսել և լսել ինձ չճանաճող մարդկանց կարծքիը: Բացի ծնողներիցս և եղբորիցս ոչ ոք չունեմ: Տատիկս, ում շատ էի սիրում, մահացել է մի քանի տարի առաջ: Եղբորս հետ միշտ լարված, ոչ անմիջական հարաբերություններ ենք ունեցել: Իսկ երբ նա մեկնեց արտասհաման, ես դադարեցի նրա համար գոյություն ունենալ:
Իսկ անցյալ տարի նա զանգեց և պահանջեց, որ երկրից դուրս գալու համար կարգավորեմ փաստաթղթերս: Ես պատրաստ չէի. օտար երկիր, այստեղ ունեմ լավ աշխատանք, որից չեմ ուզում հրաժարվել, եղբորս վրա էլ չէի կարող որևէ հարցում հույս դնել:
Սակայն ինչպես հետո պարզվեց, եղբայրս և կինը որոշել էին կանչել ինձ, որ իրենց երեխաների համար դայակ լինեմ: Դրա մասին պատահաբար ասաց մայրս: Այնքան նեղացա:
Եթե գոնե ծնողներս լինեին կողքիս, ավելի հեշտ կլիներ ինձ համար: Սակայն վերջին 10 տարիների ընթացքում մայրս իմ հանդեպ շատ է սառել, մշտապես բողոքում էր հորս ինձանից, նա էլ գալիս և սկանդալ էր սարքում, արդյունքում ինձ մոտ նյարդային խնդիրներ առաջացան:
Այս պահին արդեն 1 տարի ես ու ընտանիքս չենք շփվում: Ինձ համար դժվար է որբ լինել: Երբեմն մորիցս զանգեր եմ ստանում, բայց չեմ էլ ուզում լսել նրա ձայնը:
Հիմա ապրում եմ կյանքիս ամենաբարդ շրջանը: