Հորս հետ հարաբերությունները երբեք էլ լավ չեն եղել։ Դա նրանից էր, որ ես աղջիկ եմ, այո ճիշտ կարդացիք, հայրս ողջ կյանքում երազել է տղա ունենալ։ Հայրս արդեն 3աղջիկ ուներ, երբ մայրս կրկին հղիացավ, բժիշկներն ասել էին, որ տղա երեխա է։ Հայրս աշխարհով մեկ էր եղել, դե վերջապես իր կյանքի երազանքը կատարվել էր, իրեն արժանի ժառանգ էր ծնվելու։ Ամեն կերպ պատրաստվել էին, այն ինչ պետք էր տղա երեխային, գնել էին։ Բայց հորս խոսքերով՝ ցավոք սրտի, ծնվեցի ես։ Մայրս պատմում է, որ հայրս մեկ ամիս չի գրկել և առհասարակ մոտ չի եկել ինձ։ Ես զարմանում եմ ինչպես կարող է մարդն այդքան չար լինել, ախր ես էլ երեխա եմ չէ, ես էլ հայրական սիրո կարիք ունեմ։
Հետագայում հորս վերաբերմունքը որոշ չափով փոխվեց, բայց իհարկե նա երբեք, ոչ մի առիթ բաց չէր թողնում հիշեցնելու այն, որ ես հիասթափեցրել եմ նրան, որ իմ փոխարեն պետք է տղա լիներ։
Այս ամենն ինձ շատ է ցավեցնում, ես միշտ փորձում եմ չնեղանալ, ինչ-որ կերպ արդարացնել հորս, հասկանալ նրան, բյաց հոգուս խորքում այնքան վատ եմ զգում, որ հայրս այդպես է խոսում իմ մասին։
Ես մի կերպ դիմանում էի այս ամենին, բայց համբերությանս բաժակը լցվեց, երբ հայրս կոտրեց իմ կյանքի երազանքը։ Չեմ հասկանում, նա այդ կերպ կարծես փորձեր վրեժ լուծել ինձնից։ Բայց ախր ես իմ ցանկությամբ չէ, որ ծնվել եմ։
Համալսարանում հնարավորություն էի ստացել ուսումս արտերկրում շարունակելու։ Երբ հայտնեցի նրան այդ լուրը, ոչ միայն չուրախացավ, այլ նաև արգելեց այլևս այդ թեմայով խոսել, ու ասաց, որ ես ոչ մի տեղ էլ չեմ գնալու։ Չգիտեմ ինչու եմ այսպես պատժվում, ո՞ր մեղքիս համար։
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;