Կեյսի անունով աղջիկը զբոսնում էր, երբ մի մուրացկանի հանդիպեց: Մոտ կես ժամ անց աղջիկը մտավ սրճարան, որպիսի սուրճ խմի, երբ հանկարծ նկատեց, որ այդ նույն մուրացկանը նույնպես մտել է սրճարան և մատուցողին խնդրում է, որ իրեն անվճար սուրճ տա:
Աղջիկն առանց վարանելու՝ անտուն մարդուն հրավիրեց, որ նստի իր սեղանի մոտ: Քրիս անունով տղամարդը մի փոքր զարմացած էր նման առաջարկ ստանալուց, սակայն համաձայնեց:
Զրույցի ընթացքում նա պատմեց Կեյսին, որ մարդիկ իրեն անհարգալից են վերաբերվում միայն այն պատճառով, որ ինքն անտուն է: Նաև խոստովանեց, որ թմրանյութերի հանդեպ թուլության պատճառով է հայտնվել այս վիճակում, սակայն հիմա ինքն իրեն ատում է դրա համար:
Քրիսը նաև ասաց, որ երազում էր արժանի մարդ դառնալ գոնե նրա համար, որ մայրն իրենով հպարտանար, սակայն վերջինս մահացել է մի քանի տարի առաջ:
Նոր ծանոթները խոսում էին մի ժամից ավել, երբ Կեյսին հասկացավ, որ ուշանում է համալսարանից և պատրաստվեց գնալ:
Քրիսը սկսեց ինչ-որ բան արագ գրել թղթիկի վրա և այն տալով աղջկան՝ ներողություն խնդրեց վատ ձեռագրի համար:
Կեյսին վերցրեց նամակը և գնաց դասի: Իսկ երբ կարդաց, թե այնտեղ ինչ էր գրված, գիտակցեց, որ մուրացկանի համար ավելի մեծ բան է արել, քան ուղղակի նրան կերակրելը:
Նամակ.
–Այսօր ես ուզում էի ինքնասպանություն գործել: Բայց քո շնորհիվ ես կապրեմ և կփորձեմ ուղղել ամեն ինչ: Շնորհակալ եմ, դու հիասքանչ մարդ ես:
Երբեմն բարի արաքը կամ խոսքերը, նույնիսկ ժպիտը մի մարդու համար կարող են ավելի մեծ նշանակություն ունենալ, քան դուք պատկերացնում եք: Հիշեք դրա մասին, երբ մյուս անգամ կհանդիպեք տխուր և անտրամադիր մարդու:
Մի բան կա, որ անկասկած ճշմարտություն է. բոլոր մարդիկ էլ արժանի են սիրո և կարեկցանքի:
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;