Անհապաղ հրաժարվեք այդ սովորությունից, այն ձեզ միայն վնասում է և կործանում։
Մարդիկ երկար ժամանակ ապրել են առանց էլեկտրական հոսանքի և մոմեր են օգտագործել, երբ մութն ընկել է։ Մեծամասնությունը ոչ մի զբաղմունք չունեին, հետևաբար արևի մայր մտնելուց հետո անմիջապես պառկում էին քնելու։
Շուտ քնելու սովորությունը ժամանակի հետ անհետացավ․ իսկ պատճառն էր հեռախոսների, համակարգիչների և այլ ժամանակակից տեխնոլոգիաների ստեղծումը։
Իրականում, քնելու պառկելը, երբ արդեն մութ է, առողջ սովորություն է։ Էլեկտրոնային սարքերի մշտական օգտագործումը առաջացնում է նյարդային համակարգի խանգարումներ և այլ առողջական խնդիրներ։
Օրական քանի՞ ժամ ենք անցկացնում համակարգչի, հեռուստացույցի առաջ։
Հետազոտությունները ցույց են տվել, որ գիշերվա ժամերին արհեստական լույսի ազդեցությունը կանխարգելում է մելատոնինի արտադրումը։ Մելատոնինը հիմնական հորմոնն է, որը վերահսկում է քնի ցիկլը։
Բնական մթությունը խթանում է այդ հորմոնը, և պաշտպանում մեր օրգանիզմի բջիջները վնասումից։
Այլ կերպ ասած՝ մեր մարմինն ունի մութ գիշերվա կարիք, որ կարողանա մելատոնին արտադրել։
Առանց այն էլ մենք ավելի հակված ենք քաղցկեղի զարգացման, դիաբետի, ճարպակալման, սրտի հիվանդությունների, նյութափոխական խնդիրների առաջացման և իմունիտետի թուլացման։ Մելատոնինի բավարար քանակը լավացնում է իմունային համակարգը՝ ստեղծելով հզոր հակաօքսիդանտներ, որոնք արգելակում են ծերացման գործընթացը։
Եթե դուք կամ ձեր երեխան հաճախ եք հիվանդանում, պարզապես շուտ պառկեք քնելու, առանց որևէ սարքերի, շուտով կնկատեք, որ ավելի դիմացկուն եք դարձել և կմոռանաք մրսածության մասին։
Կա բջջային հեռախոսի կամ համակարգչի՝ քնելուց առաջ հաճախ օգտագործման ևս մի վատ հետևանք․ տեսողության հետ կապված խնդիրներ։ Այդ սարքերի արհեստական լույսը, հատկապես գիշերվա ժամերին, կարող է առաջացնել լուրջ տեսողական խնդիրներ։
Եթե ցանկանում եք մնալ առողջ, պահպանել տեսողությունը և կանխարգելել լուրջ հիվանդությունների առաջացումը, սկսեք լիարժեք քնել օրվա մութ ժամերին և նվազագույնի հասցրեք էլեկտրոնային սարքերի օգտագործումը քնելուց առաջ։
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը