Որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաքին

Հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակցություն կալանավորված ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ն աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19։03-ի դրությամբ նշված այգում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7510 մարդ:

Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ