Մեր հարևանուհին երբեմն գալիս է մեր տուն և պատմում իր որդու կյանքի մասին, այն մասին, թե որքան անշնորհակալ է իր հարսը: Որդին պարբերաբար զանգում է մորը և քննադատում նրան, մեղադրում, որ չեն ապրում այնպես, ինչպես կցանկանային:
Ամեն ինչ այսպես է սկսել: Կինը վերջապես ամուսնացրեց որդուն, սակայն հետո պարզ դարձավ, որ հարսը չափազանց անշնորհակալ է: Նրանք ցանկացան առանձին ապրել, իսկ մայրը նույնիսկ չփորձեց ետ պահել նրանց այդ որոշումից՝ ասելով, որ իրենց կյանքն է, թող իրենց ուզած կերպ ապրեն:
Քանի որ մեր հարևանուհին շատ հոգատար կին է, նա տվեց իր խնայած գումարը որդուն, որպիսի կարողանան հիփոթեքով բնակարան գնել, այլ ոչ թե վարձով ապրեն և գումարը տան ուրիշներին:
Նրանց միակ սխալն այն էր, որ աշխատավայրից հեռու գտնվող տուն գնեցին: Եվ այժմ հարսը գտել է դժգոհության ևս մեկ պատճառ: Նրան դուր չի գալիս այն, որ հեռու են ապրում և երկու տրանսպորտով են հասնում աշխատանքի:
Ամեն անգամ նա գանգատվում է ամուսնուն և մեղադրում է սկեսուրին: Հիմա որդին էլ է սկսել մեղադրել մորը նրա համար, որ իրենց տանը վեճեր են, քանի որ լսել են նրան և նրա ասածով են վարվել:
Խեղճ կինն ուզում էր լավություն անել, բայց հակառակը ստացվեց: Հիմա նա ստիպված է լսել այն ամբողջ զառանցանքը, թե իբր նա է ամեն ինչի մեղավորը…
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;