Ովքե՞ր են Փաշինյանի «քթի տակ» բյուջեն վատնող պաշտոնյաները

Ովքե՞ր են Փաշինյանի «քթի տակ» բյուջեն վատնող պաշտոնյաները

Հանրային միջոցների հաշվին ավելորդ ճոխությունները մերօրյա իշխանությունների օրոք այլեւս գաղտնիք չեն, դրանք ժամանակ առ ժամանակ դառնում են հանրային քննարկման առարկա` ապացուցելով, որ լավ ապրելու ցանկություն ունեն բոլոր ժամանակների իշխանությունները եւ հատկապես՝ փողոցից իշխանության եկածները։ Չնայած այդ հանգամանքին, Նիկոլ Փաշինյանը պահանջում է իր ենթականերից օպտիմալ օգտագործել առկա ֆինանսական ռեսուրսները և խնայել դրանք՝ ծախսելով առավել նպատակային: Սակայն, արի ու տես, որ Փաշինյանի թիմակիցները հետևողական չեն վարչապետի հորդորը և պահանջը կատարելու հարցում:

Դիցուք՝ դեկտեմբերի ընտրություններում Մեծամորի համայնքապետ ընտրված ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ծառայողական մեքենա ձեռք բերել։ Խոսքը մոտ 32 մլն դրամ արժողությամբ Toyota Prado ամենագնացի մասին է։

Պարզվում է՝ թանկարժեք ավտոմեքենաների հանդեպ թուլություն ունի նաև Իջեւանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։ Նա դեռեւս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին, ձեռք է բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։

Մամուլում առկա պաշտոնական հարցումների հիման վրա կարող են եզրակացնել, որ հեղափոխությունից հետո գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Երկրորդ տեղում հենց Փաշինյանն է: Ըստ պաշտոնական տվյալների՝ մինչև 2021 թվականը նա արտասահման է մեկնել 18 անգամ եւ միայն նրա գիշերավարձի համար ծախսվել է 12 մլն 306 հազար դրամ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 23 անգամ է մեկնել գործուղումների։ Վերջինիս գործուղումների համար ծախսվել է մոտ 9 մլն 907 հազար դրամ, որից ավելի քան 6 մլն 600 հազարը ԵԱՏՄ ու ԱՊՀ նիստերին մասնակցելու համար։ Չորրորդ հորիզոնականում Զարեհ Սինանյանն է, ով մեկ վոյաժից հետո անմիջապես մյուսին է մեկնում: Միայն 2020 թվականի բյուջեի հայտով գրասենյակը հանձնակատարի և գրասենյակի աշխատակիցների գործուղումների համար ներկայացրել էր 80 հայտ՝ 125 մլն դրամ արժողությամբ: Գործողումների պակաս սիրահար չէ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Իրան, ՌԴ, Ուզբեկստան

Ապշեցնում են Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքով պլանավորված պարգևատրումների չափերը` ըստ պետական մարմինների (Պարգևատրումներ, ներառյալ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ, ներառված չեն աշխատավարձերը և հավելավճարները): Օրինակ, ինչո՞վ է աչքի ընկել Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած ՊՎԾ-ն, որպեսզի վերջինիս ղեկավարած կառույցին բաժին հասնի 138,421.700 դրամ: Նույն հարցը կարելի է ուղղել նաև ՀՀ վիճակագրական կոմիտեին, որին 2022-ին բաժին է հասել՝ 272,709,900 դրամ պարգևավճար: Սասուն Խաչատրյանի ղեկավարած հակակոռուպցիոն կոմիտեն, որը բառի բուն իմաստով պարապուրդի է մատնված< ըստ բյուջեի պետք է ստանա 186.940.000 դրամի պարգևվճար:

Արդյո՞ք այսպես են ՀՀ պաշտոնյաները խնայում պետական բյուջեի գումարները, թերևս այս ամենը ավելի շատ հիշեցնում է պետական բյուջեի անխնա վատնում, ինչը ենթադրում է համապատասխան պատիժ այդ զանցանքը կատարած պաշտոնյաների հանդեպ…

Աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ