Միշտ լսում եմ սկեսուրի վատ լինելու մասին՝ 1-2 դեպք, որ սկեսուրն է «վատ» հարսից բողոքել:

Հիմա խնդրում եմ ասեք, ինչպե՞ս եք վերաբերում այն հարսին, որը սկեսուրին կոպտում է, դուրս է նետում սկեսուրի իրերը, երեխային ծեծում է, երբ սկեսուրի ինչ- որ արարք իրեն դուր չի գալիս, թույլ չի տալիս սիրել իր երեխային, ամուսնու բարեկամների հետ չի շփվում, բարեկամներին վատ վերաբերմունք ցույց տալուց հետո իր տուն ոչ մեկ չի գնում և դա էր հենց իր նպատակը, նույնիսկ ամուսնու քույրերը և եղբայրը:

Ամուսինը կարծում է, որ իր կինը բացարձակ ճիշտ է և վերջ: Խոսել, բացատրվել, հասկանալ բառեր գոյություն չունեն , նա ճիշտ է և վերջ: Սկեսուրը և սկեսրայրը նորմալ մարդիկ են, աղջիկները ամուսնացած են և ոչնչի չեն խառնվում, մյուս հարսը նույնպես չի խառնվում և իրավունք էլ չունեն: Չեն գնում իրենց տուն , որ այդ աղջիկը խաղաղվի չնայած չի խաղաղվում, միայն լսեք ինչ տոնով է խոսում բոլորի հետ, այդ թվում նաև ամուսնու, երեխայի: Հորեղբորս ընտանիքի մասին է խոսքը, իմ գործը չի, բայց կարծիքներ հետաքրքրում է:
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;